Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«2021 թվականին կունենայինք միջազգային ստանդարտներին համապատասխան Ջերմուկի ազգային պարկ, բայց, ավաղ, չունենք»

ECONOMICS

2025 թ. նոյեմբերի 10-ից 21-ը Բրազիլիայի Բելեմ քաղաքում տեղի կունենա ՄԱԿ-իԿլիմայի փոփոխության մասին համաժողովը (COP 30): 2026 թ. աշնանը Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17): Մայիսի 15-ին «Կայուն զարգացման համաժողով Հայաստանում. կամուրջ Բրազիլիայում կայանալիք COP 30-ի և Հայաստանում կայանալիք COP 17-ի միջև» խորագրով միջոցառման ժամանակ քննարկվեց, թե ինչպես կարող է Հայաստանը համահունչ լինել գլոբալ կայուն զարգացման օրակարգերին, ամրապնդել իր դիրքը որպես բնապահպանական առաջնորդ և ձևավորել իր ճանապարհային քարտեզը՝ COP 17-ին ընդառաջ։ Պանելային տարբեր քննարկումների ժամանակ մասնակիցները կիսվեցին իրենց մտքերով: Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն, օրինակ՝ նշեց, որ կառավարությունը սեփական ուժերով ոչինչ անել չի կարող, նա պետք է ցույց տա ճանապարհը դեպի ապագա, ուստի անհրաժեշտ է բոլոր կողմերի համագործակցությունը:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս շեշտադրեց այն հանգամանքի վրա, որ կարևոր է համագործակցությունն առողջ միջավայր ունենալու համար: «Մեր արտադրանքների, ծառայությունների որակի հիմքում շրջակա միջավայրի որակն է: Օրինակ՝ կաթնամթերքի որակը կախված է արոտավայրերի որակից: Արոտավայրերում պետք է պահպանենք կենսաբազմազանությունը, որն անհրաժեշտ է լավ որակի կաթնամթերք ստանալու համար: Պետական համակարգի, մասնավոր սեկտորի, գիտական հաստատությունների միասնական աշխատանքը միայն դրական արդյունք կտա»,-նշեվ Մեյմարյանը:

ԶՊՄԿ-ի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, անդրադառնալով հարցին, թե ուր ենք հասել կայուն զարգացման ճանապարհին, ընդգծեց՝ այս ուղղությամբ որոշակի աշխատանք տարվում է, բայց շատ անգամ կամուրջներ կառուցելու փոխարեն, մենք պատեր ենք կառուցում: «Գործն առաջ տանելու համար ընդհանուր ջանքեր են պետք: Կարծիք կա, որ հանքարդյունաբերությունը և կայուն զարգացումը համատեղելի չեն: Բոլորի մոտ կա այն կարծրատիպը, որ եթե կա հանքարդյունաբերություն, ապա կենսաբազմազանության կորուստներն անխուսափելի են: Բայց աշխարհն ապացուցել է, որ դա ամբողջությամբ կառավարելի գործընթաց է: Կա վիճակագրություն, որ հանքաարդյունաբերությունն ամբողջ աշխարհում շատ քիչ տոկոս է կազմում»,-նշեց Ստեփանյանը:

Նա հավելում է՝ խնդիրներ, իհարկե, կան, դրանցից փախնել չենք կարող, բայց եթե դեմոնիզացնենք դրանք, ապա առավել ևս ոչ մի տեղ չենք հասնի: «Օրինակ՝ Ամուլսարի դեպքում կենսաբազմազանության կորուստների փոխհատուցման մեծ ծրագիր կար՝ համաձայնեցված կառավարության հետ, Ջերմուկի ազգային պարկի ներդման, բայց ինչ-ինչ պատճառներով շրջակա միջավայրի նախարարության օղակի բացակայության պատճառով այսօր այդ ծրագիրը չգիտեմ, թե ինչ փուլում է գտնվում: 2021 թվականին կունենայինք միջազգային ստանդարտներին համապատասխան ազգային պարկ, բայց, ավաղ, չունենք: Փաստորեն, COP 17 համաժողովին որևէ լավ օրինակ, բիզնեսի տեսանկյունից կենսաբազմազանության կառավարմամբ, չենք կարող ցույց տալ մեր հյուրերին: Այդ շանսը մենք կորցրել ենք: Դա հանքաարդյունաբերության լավ ծրագիր էր: Կայուն զարգացման ուղղությամբ գնում ենք առաջ, բայց անելիքներ դեռ շատ ունենք»,-ասաց նա:

Ստեփանյանը կարևորում է՝ բիզնես պատասխանատվությունը, ինչ ոլորտում էլ անհատը կամ ընկերությունը գործունեություն ծավալի: Կարևորում է նաև մարդկային կապիտալը, ինչի պակասն այսօր, ըստ նրա, զգացվում է: Աշխատաշուկան ունակ չէ մրցունակ բիզնեսին պատրաստված կադրեր տրամադրել:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6