Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Ընձառյուծներ, հրաբուխներ և տեղային տեսակներ. Հայաստանի կենսաբազմազանությունն իբրև համաշխարհային ժառանգություն

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

COP17-ը չորսամյա պարտավորություն է Հայաստանի համար։ Դա կլիմայի և կենսաբազմազանության վերաբերյալ Հայաստանի աշխատանքներն արագացնելու համար հիմք դնելու և նախաձեռնություն ձեռնարկելու, տարբեր տեսանկյուններից երկարաժամկետ ներդրում անելու հնարավորություն է։ Դրա մասին այսօր՝ մայիսի 15-ին, «Կայուն զարգացման համաժողով Հայաստանում․ կամուրջ Բրազիլիայում անցկացվելիք COP 30-ի և Հայաստանում անցկացվելիք COP 17-ի միջև» խորագրով համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական ​​համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

COP 17. Հայաստանի մասնակցությունը մեկնարկում է արդեն հիմա

Ըստ Ֆրանսուազ Ժակոբի՝ COP-ը սոսկ խոշոր համաժողով կամ երկշաբաթյա միջոցառում չէ։ Դա երկարաժամկետ գործընթաց է, որին բոլորս պետք է մասնակցենք արդեն հիմա և մինչև 2026 թվականի վերջը, երբ, այդ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին, ըստ ամենայնի, տեղի կունենա COP17-ը։ Համաժողովի շրջանակում կհնչեն զեկույցներ, կանցկացվեն բազմաթիվ զուգահեռ միջոցառումներ, կոնֆերանսներ, գիտելիքների փոխանակում և լավագույն փորձի ցուցադրություն։ «Դա կարևոր է բոլորի համար՝ մասնավոր հատվածից մինչև ակադեմիական ընկերակցություն: Որոշումները կընդունվեն COP-ում, և Հայաստանը հաջորդ երկու տարվա ընթացքում կստանձնի դրանց իրականացման մոնիթորինգի պատասխանատվությունը»,- ընդգծեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը:

Նա հավելեց, որ COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է՝ կայուն զարգացման ոլորտում առաջատար դիրք գրավելու համար։ Համաժողովի հաջողությունը կախված կլինի բոլոր կողմերի՝ կառավարության, բիզնեսի, ակադեմիական ընկերակցության և քաղաքացիների ներգրավվածությունից։ Բոլորին կոչ ենք անում իրենց ներդրումն ունենալ այս պատմական իրադարձության նախապատրաստման գործում, որն առաջիկա տարիների համար կկանխորոշի երկրի բնապահպանական ապագան։

Կենսաբազմազանությունն իբրև ազգային հարստություն և գլոբալ պատասխանատվություն

Անդրադառնալով կենսաբանական բազմազանության թեմային՝ Ժակոբը նշեց, որ Հայաստանն օժտված է եզակի բնական ժառանգությամբ։ «Այստեղ կենտրոնացած է  Եվրոպայի՝ չափավոր կլիմանյին բնորոշ էնդեմիկ բույսերի մեկ երրորդը, Հայաստանը նաև խոշոր կաթնասունների, մասնավորապես՝ կովկասյան ընձառյուծի հայրենիքն է։ Փոքր տարածքի համար դա բացառիկ հարստություն է։ Հրաբուխների թիվը նույնպես ուշագրավ է. տարբեր գնահատականներով՝ 129-ից մինչև 550 հրաբուխ, ինչը Հայաստանը եզակի է դարձնում։ Անձամբ ես անցել եմ հինգ հրաբխային երթուղով և համոզվել եմ, որ կենսաբազմազանությունն ուսումնասիրելու համար դրանք իդեալական վայրեր են»,-հայտարարեց Ժակոբը։

Նա ընդգծեց, որ կենսաբազմազանությունն առնչվում է ոչ միայն հազվագյուտ տեսակների պահպանմանը, այլև՝ բնությանը վնասող տնտեսական գործոնների վերացմանը։ Մինչև 2030 թվականը գլոբոլ նպատակ է ապահովելը, որ պաշտպանված լինի երկրների ցամաքային և ջրային տարածքների 30%-ը։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն արդեն մշակել է կենսաբազմազանության ինդիկատորներ, ինչը կարևոր քայլ է։

Կլիմայական պարտավորություններ. շեշտը՝ գյուղատնտեսության վրա

Անդրադառնալով Հայաստանի համար մշակվող հիմնական շրջանակային փաստաթղթերին՝ Ժակոբը երկու առանցքային ոլորտ կարևորեց։ «Առաջինն Ազգային մակարդակով սահմանված ներդրումներն են (NDC), որոնք ներկայում վերանայվում են Բրազիլիայում COP30-ին ներկայացնելու համար։ Դրանք վերաբերում են ածխածնի արտանետումների կրճատմանը, տնտեսության ապաածխածնացմանը (դեկարբոնացմանը), էներգետիկ հաշվեկշռի փոփոխությանը և կլիմայայական փոփոխություններին հարմարվելուն, ներառյալ՝ էներգաարդյունավետության բարձրացումը։ Դրանք խրթին փաստաթղթեր են, սակայն կարևոր են, քանի որ հիմք կծառայեն օրենսդրության փոփոխությունների համար։

Երկրորդ փաստաթուղթը Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրն է, որը ներկայում մշակման փուլում է։ Դա ներառում է ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության գործունեությունը, այլև՝ տնտեսական միջոցառումների լայն շրջանակ։ Կենսաբազմազանությունը և կլիմայի փոփոխությունը կառավարության, տնտեսության և հասարակության համատեղ պատասխանատվություն են»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքին, Ժակոբը նշեց, որ մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական օրակարգին։ Առաջնահերթ ոլորտներն են պարենային համակարգերը, էներգետիկան, շինարարությունը և շրջանաձև տնտեսությունը, ձեռնարկվում են քայլեր հանքարդյունաբերության ոլորտի հետ աշխատանքը ամրապնդելու ուղղությամբ։ Ընդսմին, հիմնական շեշտը դրվում է գյուղատնտեսության վրա։

«Օրինակ՝ պարենային համակարգերը և գյուղատնտեսությունն արտադրում են համաշխարհային ածխածնի արտանետումների 30%-ը, կենսաբազմազանության կորստի 50%-ի պատճառ են դառնում, իսկ արտադրված սննդի 30%-ը կորչում է կամ թափվում։ Դա գյուղատնտեսությունն աշխատանքի առանցքային ուղղություն է դարձնում։ Մենք նախատեսում ենք ուժեղացնել մեր աշխատանքը կաթնամթերքի և սերմերի ոլորտներում և բարելավել արոտավայրերի կառավարումը, ինչն անմիջականորեն ազդում է հողի և կենսաբազմազանության վրա։ Նորարարական ֆինանսական մեխանիզմի, օրինակ՝ IMPACT bond-ի միջոցով ձգտում ենք բարելավել կաթնամթերքի ոլորտի որակը, ավելացնել մանր ագարակատերերի եկամուտներն ու նվազեցնել աղտոտվածությունն ու կենսաբազմազանության քայքայումը»,- հայտարարեց Ժակոբը։

Նշենք, որ մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր ICC Armenia-ի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Philip Morris Armenia LLC-ի և DWV-ի հետ համատեղ։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement