Վարդավառին առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող արագաչափ սարքեր
SOCIETYՀաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթեւեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երեւան-Սեւան-Դիլիջան, Երեւան-Աշտարակ, Երեւան-Գեղարդ, ինչպես նաեւ Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:
Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երեւան-Սեւան եւ Սեւան-Երեւան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:
Ճանապարհային երթեւեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերը անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:



