ԲՏԱ նախարարը` 2-ամյա երեխային իդենտիֆիկացնելու մասին
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քննարկվել է տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալու հարցը՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել Մարմարիկում 2-ամյա Տիգրանի անհետացման օրը։
«Քննարկեցինք, որ նյութերը ստանալու պարագայում դրանք փոխանցենք ՆԳՆ գործընկերներին, ըստ էության, տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, անգամ ամենաբարձր որակի՝ 30 սմ լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում, կային մասնագետներ, որ չէին բացառում՝ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել մանկահասակ երեխային, կային կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չի լինի։ Սակայն մենք համարեցինք՝ եթե անգամ պարզվի, որ այդ օրը առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ նրանից՝ հնարավոր կլինի՞ իդենտիֆիկացնել, թե՞ ոչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով` վերջին 7-8 օրերի ընթացքում միջազգային առաջատար ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել։
«Ցավոք, վերջին լուսանկարները, որ արվել են տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին են թվագրվում, իսկ երեխան անհետացել է մայիսի 4-ից։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում, գուցե, այլ ընկերությունների մոտ կարող են լինել տվյալ օրերի լուսանկարներ։ Ուզում եմ վստահեցնել՝ արվում է առավելագույնը»,- նշել է Հայրապետյանը։
Նախարարն ասել է, որ մանկահասակ երեխաների պարագայում չափազանց բարդ է տիեզերական լուսանկարներով ինդենտիֆիկացումը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































