Իշխանափոխությունից ու ազգային իշխանության հաստատումից էլ ծանր ու երկարաժամկետ խնդիր կա լուծելու. Դավիթ Սարգսյան
BLOGԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մեր դեռահասների մեծագույն մասն անցնող տարիներին անհուսորեն դեգրադացվել, բարոյալքվել ու գաղափարազրկվել է: Թմրաշրջանառությունն ու առցանց խաղամոլությունը հասել են ազգային աղետի մասշտաբի: Դպրոցահասակ տղաները տասնյակ հազարներով մխրճվում են դրա մեջ ու կործանում իրենց հետագա կյանքը:
Ամեն քայլափոխի նույնն ես տեսնում` ցերեկները հեռախոսով շահումով խաղեր խաղացող պարապ պատանիների, գիշերը` հեռախոսի լույսով թմրանյութ փնտրող կամ դնող տղաների: Մեծ մասը` դեռահաս կամ նոր չափահաս դարձած:

Աղջիկներից շատերն ապրում են տիկտոկյան վիրտուալ աշխարհում, փողոցում ամեն քայլափոխի ինչ-որ հիմարություն են նկարահանում: Հետները խոսելիս զգում ես, որ ուշքումիտքն «ինֆլուենսեր» դառնալն է, ու հանուն դրա ամեն ինչ կանեն` տանեցիներին էլ կարհամարհեն, ուսումն էլ կանտեսեն, հեշտ կյանքն էլ կնախընտրեն: Ես այս ամենն ամեն օր եմ տեսնում: Ու ինձ հաշիվ եմ տալիս, որ մեր ապագա զինվորներն ու ուսուցիչները, մայրերն ու դայակներն են լինելու: Երևանում էլ, մարզերում էլ նույն խնդիրն է:
Արցախ վերադառնալու, մեր հողերին վերատիրելու, նոր հաղթանակներ կերտելու մասին խոսելուց առաջ նախ պիտի մեր նոր սերնդով զբաղվենք, որին նստեցրել են գաղափարազուրկ ու հեշտամարս ասեղի վրա:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...