Գորիսի դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի
CULTURE
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Դուշանբեի Ս․ Աինիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր արարողությամբ տրվել է փառատոնի մեկնարկը։ Ներկա են եղել Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք երկրների թատերական պատվիրակություններ, մշակութային գործիչներ։
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները հանդես են եկել Ա․ Լախուտինի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմում՝ «Միրհավ» (հեղինակ՝ Ակսել Բակունց) ներկայացմամբ:
Արվեստում ունեցած ներդրման, դերասանական և ռեժիսորական բարձր պրոֆեսիոնալիզմի և թեմայի արդիականության համար «Միրհավ» ներկայացումն արժանացել է դիպլոմի։
Նշենք, որ փառատոնին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Իրանի, Տաջիկստանի թատրոնները:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































