Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Պատահականություն, որ ամենահայտնի գյուտերից մեկի «պատճառ» դարձավ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր սուպերսոսինձը ցանկացած գործիքների հավաքածուի անբաժանելի մասն է հանդիսանում, ու գրեթե բոլորի՝ ոչ միայն արհեստանոցներում, այլև տներում կա այն: Բայց գիտե՞ք, արդյոք, որ այդ հեղափոխական գյուտը պատահականությունից է ծնվել: Սուպերսոսինձի «ծնունդը» զարմանալի դիպված է ամերիկացի քիմիկոսի բախտի և հանճարի մասին, որը կատարել է 20-րդ դարի այդ ամենահայտնի ու պիտանի հայտնագործություններից մեկը:

Հարրի Քուվերը ծնվել է 1919 թվականի մարտի 6-ին ամերիկյան Դելավեր նահանգի Նյուարկ քաղաքում։ Նրա ճանապարհը դեպի գիտություն կարող էր կտրվել դեռ դեռահասության տարիներին: Բանն այն է, որ նա 16 տարեկանում լուրջ ավտովթարի ենթարկվեց, երբ նրա մեքենան բախվեց գնացքին։ Նա ավելի քան մեկ ամիս անցկացրել է կոմայի մեջ և, երբ ուշքի է եկել, ոչինչ չի կարողացել հիշել իր կյանքի մասին մինչ վթարը։ Բայց Քուվերը չի հանձնվել: Նա շարունակել է ապաքինվել ու սովորել, ապա ընդունվել է քոլեջ և հետագայում դարձել փայլուն քիմիկոս։ Քոլեջն ավարտելուց հետո Քուվերը ստացել է քիմիայի մագիստրոսի կոչում, իսկ 1944 թվականին պաշտպանել է իր դոկտորական կոչումը հեղինակավոր Կոռնելի համալսարանում։ Նրա վաղ հետազոտությունները կենտրոնացած էին վիտամին B6-ի վրա, և նրա հայտնագործությունները անգամ օգնել են ԱՄՆ-ի բանակին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Բայց իրական փառքը նրան դեռ առջևում էր սպասում։

Շուտով գիտնականը աշխատանքի է ընդունվել Eastman Kodak ընկերությունում։ Այդ ժամանակ Kodak-ը ուսումնասիրում էր սինթետիկ նյութեր, որոնք կարող էին փոխարինել օդանավերի օպտիկական ապակուն: Այդ նպատակի համար Քուվերի առաջարկած նյութերից էին ցիանոակրիլատները՝ գելանման նյութեր, որոնք խոնավության հետ շփվելիս ակնթարթորեն վերածվում էին պինդ զանգվածի: Բայց հետազոտությունները պարզեցին, որ դրանք չափազանց կպչուն են, անօգուտ են օպտիկայի հետ աշխատելու համար և շուտով մոռացվեցին:

1951 թվականին Քուվերը, որ արդեն տեղափոխվել էր Թենեսի, կրկին հանդիպեց ցիանոակրիլատներին։ Այս անգամ նա նոր նյութ էր փնտրում ռեակտիվ ինքնաթիռներում ինքնաթիռի ապակիները ամրացնելու համար։ Հիշելով հին փորձը՝ նա փորձեց օգտագործել ցիանոակրիլատները։ Արդյունքում, երբ փորձերի ժամանակ նրա գործընկերը անփութության պատճառով պատահաբար իրար կպցրեց թանկարժեք սարքավորումները, Քուվերը հասկացավ, որ հայտնագործություն է արել, և որ այն կարող է փոխել աշխարհը: Վնասված սարքավորումների համար մեղադրվելու փոխարեն Քուվերի թիմը հասկացավ նյութի ներուժը և արտոնագրեց այն։ Սուպերսոսինձը շատ արագ ժողովրդականություն ձեռք բերեց ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև տարբեր ոլորտներում՝ բժշկությունից մինչև կրիմինալիստիկա: Օրինակ՝ 1960-ականներին Վիետնամի պատերազմում սուպերսոսինձ էին օգտագործում զինվորների արյունահոսություններն արագ դադարեցնելու համար:

Հարի Քուվերն իր կյանքի ընթացքում չի ստացել միլիոնավոր դոլարների հասնող հոնորարներ իր գյուտի համար: Eastman Kodak- ը, ի վերջո, վաճառել է սուպերսոսինձի իր իրավունքները: 2011 թվականին՝ իր մահվան թվականին, Քուվերն ուներ 460 գյուտի արտոնագրեր, բայց սուպերսոսինձն է եղել նրա ամենահայտնի հայտնագործությունը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards