Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է «100-ն անց» խորագրով ցուցահանդես
SOCIETYԵրևան քաղաքի պատմության թանգարանում Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների համատեքստում կազմակերպվել է «100-ն անց» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել է վավերագրող-լուսանկարիչ Իննա Մխիթարյանի լուսանկարչական հավաքածուն, որի նյութերը՝ հնի ու նորի համադրությամբ, այս կամ այն կերպ արտացոլում են 20-րդ դարի հրեշավոր եղեռնագործության հետքը հայ ընտանիքների կենցաղավարությունում, մշակութային միջավայրում և այլուր:
Ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



