ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին
VIDEOՆերկայացված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող, ՀՖՖ-ի ներկայիս ապիկար և վախկոտ ղեկավարության թիկունքը պահող «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկը, ով նաև ՀՖՖ անվտանգության պետն է` անհամաչափ ուժ և բռնություն կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին, հատկանշական է, որ երեխան արդեն իսկ «բռնված» էր և դիմադրություն ցույց չէր տալիս։
Եթե վերոնշյալ անձն ու նրա ներկայացրած կազմակերպությանը խստագույնս և անհապաղ չպատժվեն, ՀՖՖ-ի կազմակերպած միջոցառումների ընթացքում կարգադրիչ ներկայացող այս անձիք երկրպագուների կողմից ստանալու են նույնատիպ անհամաչափ պատասխան։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



