ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել Ուռուցքաբանության կենտրոնի կառուցման պատասխանատուներին
SOCIETYՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման ընթացքին և գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաև նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:
Կառավարության ղեկավարը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների պատշաճ իրականացումը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



