Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թ. ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17,9 տոկոսով, միրգը՝ 7,9: Ավելին՝ բանջարեղենի և մրգի գները բարձրացել են նաև այս տարվա մարտի համեմատ: Շարունակվող գնաճը մտահոգիչ է, երբ հատկապես խոսքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ գնաճի հիմքում, որը հաշվարկում է վիճակագրական կոմիտեն, ինչպես նաև սահմանում է Կենտրոնական բանկը, հաշվի է առնվում 425 ապրանքի միջին գների աճը։ «Այսինքն՝ երբ խոսում ենք պաշտոնական վիճակագրության և գնաճի մասին, պետք է նկատի ունենանք, որ 425 ապրանքի գների տատանումների դինամիկան ենք ներկայացնում: Պետք է նշենք, որ մարդկանցից շատերը այդ 425 ապրանքը մեկ ամսվա ընթացքում չեն ձեռք բերում, գուցե տարվա ընթացքում էլ ձեռք չբերեն, բայց հաշվարկի հիմքում ընկած է համաշխարհային այդ մեթոդաբանությունը, բոլոր երկրներն ըստ դրա են հաշվարկում: Երբ ստանում ենք պաշտոնական վիճակագրություն, որի համաձայն հունվար-ապրիլ ամիսներին ապրանքների գներն աճել են ընդամենը 2,7 տոկոսով, մեր քաղաքացիների շրջանում արդար ընդվզում է նկատվում՝ ինչպե՞ս, մենք ավելի շատ ենք վճարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Նշում է՝ այս դժգոհությունն արդարացված է նրանով, որ մարդիկ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, մասնավորապես՝ բանջարեղեն, միրգ և այլն: «Երբ բանջարեղենի, մրգի գները բարձր են լինում, մարդկանց համար այդ գնաճի զգացումն ավելի մեծ է լինում: Մի հասարակության պարագայում, որտեղ ամեն չորրորդը աղքատության մեջ է ապրում, բանջարեղենի, մրգի և, առհասարակ, սննդի գնաճը բավականին զգալի է և ցավոտ: Մեր հասարակությունը պարբերաբար դրա մասին բարձրաձայնում է, սակայն պաշտոնատար անձինք այդ մարդկանց լռեցնում են պաշտոնական թվերով, որը նրանց կյանքից չի բխում, նրանց կենցաղից հեռու է: Այստեղ հիշեցնեմ, որ ունենք բավականին զգալի գնաճ նաև կրթության ոլորտում. այն կազմում է 7,8 տոկոս՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ նախակրթարանների, և՛ հիմնական կրթության ոլորտում:

Կրթությունն այն գործիքն է, որը թույլ է տալիս մարդկանց դուրս գալ աղքատությունից, բարեկեցիկ կյանք ունենալ: Երբ կրթությունը թանկանում է, դառնում է անհասանելի շատերի, հատկապես աղքատ խավի համար: Աղքատությունը ծնում է աղքատության, երբ երեխաները, չստանալով բավարար որակյալ կրթություն, ապագայում, մեծ հավանականությամբ, նույնպես աղքատ են դառնում: Ի դեպ, այս տարի ևս որոշակի գնաճ է նախատեսվում դարձյալ կրթության ոլորտում, քանի որ և՛ նախակրթարանների, և՛ դպրոցների, և՛ բուհերի վարձերը պարբերաբար վերանայվում են: Սա միանշանակ մեծ ազդեցություն է թողնում երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա: Մարդիկ ամեն ինչից հրաժարվում են իրենց երեխային կրթության տալու համար: Վերադառնալով սննդի թեմային՝ պետք է նշենք, որ ունենք գնաճ նաև այն ապրանքների առումով, որոնք տեղում ենք արտադրում և բավարար քանակությամբ կարող ենք արտադրել: Դրա վառ օրինակը կարտոֆիլն է: Մեր պարենային անվտանգության համար անհրաժեշտ քանակից շատ կարող ենք կարտոֆիլ արտադրել, բայց, արի ու տես, որ ունենք բավականին բարձր գնաճ՝ ապրիլին՝ 47 տոկոս: Բարձր գնաճ ունենք նաև այլ ուղղություններով՝ կաղամբի՝ 14,2, ծաղկակաղամբի՝ 23,6, կանաչ լոբու՝ 20,8, խնձորի՝ 16,4 տոկոս: Գնաճ կա նաև ներկրվող ապրանքների դեպքում. նարինջ՝ 29,4, կիտրոն՝ 22,5 տոկոս և այսպես շարունակ: Թանկացել են ինչպես ներկրվող, այնպես էլ տեղում արտադրվող ապրանքները: Ներկրվող ապրանքների թանկացմանն ավելի կասկածանքով պետք է մոտենանք այն տրամաբանությամբ, որ այս վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք նաև դրամի արժևորում, և ներկրվող ապրանքների մասով պետք է ունենայինք գների որոշակի նվազում: Անշուշտ պետք է ուսումնասիրել, թե գների ինչպիսի փոփոխություն է եղել համաշխարհային կամ մեր հարևան երկրների շուկաներում, որտեղից ներկրվում են ապրանքները:

Ուշագրավ է, որ, օրինակ՝ հագուստի ոլորտում և մի շարք այլ ապրանքների դեպքում ունենք գների նվազում, որը կապված է հիմնականում օնլայն առևտրի զարգացմամբ: Օնլայն տարբեր հարթակների առկայության պարագայում հագուստն էլ ավելի մատչելի է դարձել մեր քաղաքացիների համար:

Վերավաճառողները ստիպված են գներն իջեցնել կամ վերանայել դրանք՝ հակառակ դեպքում շուկայից դուրս կմնան, չեն կարողանա մրցակցել օնլայն խանութների հետ: Մեր ընդհանուր տնտեսական իրավիճակը, գների դինամիկան բավականին անկանխատեսելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ապրանքների մի զգալի մասը, հատկապես պարենային ապրանքների մոտ կեսը ներկրվում է: Գների վրա էական ազդեցություն են թողնում ոչ միայն փոխարժեքը, այլ նաև տրանսպորտային ծախսերը, դրան գումարած՝ նաև այդ երկրներում գները, նաև այն հանգամանքը, որ անվտանգային հարցեր կարող են առաջանալ և այլն: Դրանից բացի, այն ապրանքների մասով, որոնք տեղում կարող ենք արտադրել, բավականին թերացումներ ունենք: Օրինակ՝ կարտոֆիլի, կաղամբի, ծաղկակաղամբի բարձր գնաճը պայմանավորված է նրանով, որ անցած տարի մեր գյուղացիները հազարավոր տոննաներով գյուղմթերք ոչնչացրեցին, ուղղակի թափեցին: Անցած տարի գները կտրուկ իջել էին: Գյուղացիները չէին կարողանում վաճառել իրենց ապրանքը: 2024 թվականին նրանք հրաժարվեցին իրենց արտադրությունից, և այս տարվա առաջին եռամսյակին ունենք բարձր գնաճ, քանի որ անցած տարի տեղի էր ունեցել կտրուկ անկում, պահանջարկը կտրուկ նվազել էր լոգիստիկայի, գների և այլ հանգամանքների պատճառով: Պետք է երկարաժամկետ գյուղատնտեսական քաղաքականություն վարենք, գյուղատնտեսներին երկարաժամկետ երաշխավորված պահանջարկ ապահովենք, որը թույլ կտա նրանց պարբերաբար կայունություն ապահովել շուկայում, ոչ թե մի տարի շատ ցանեն, մի տարի՝ քիչ: Կտեսնեք՝ մյուս տարի ունենալու ենք կարտոֆիլի գերարտադրություն: Գյուղացիները, տեսնելով կարտոֆիլի բարձր գինը շուկայում, սկսելու են ավելի շատ կարտոֆիլ արտադրել, և դարձյալ գների կտրուկ անկում ենք ունենալու: Այս տատանումները պետք է կարգավորի պետությունը՝ ճիշտ ազդակներ փոխանցելով գյուղացիներին, թե ինչ, երբ աճեցնել և ինչ եղանակով: Այդ աշխատանքը, ցավոք, բավարար մակարդակի վրա չէ, ինչի արդյունքում ունենք այսպիսի կտրուկ տատանումներ թեկուզ հենց միայն ներքին շուկայում»,-հավելում է տնտեսագետը:

Քաղաքացին իր գրպանի ու սառնարանի պարունակությամբ, ձեռք բերված նոր տեխնիկայով է առաջնորդվում, երբ ուզում է հասկանալ՝ նա լավ է սկսել ապրել, թե ոչ: Պատահական չէ, որ այսօր շատերը փորձում են մեկից ավելի տեղերում աշխատել, որպեսզի հասցնեն հոգալ իրենց կենսական ծախսերը: Բայց գումարը, մեղմ ասած, չի բավականացնում: Մյուս կողմից՝ կան մարդիկ, որոնց եկամտի աղբյուրը բացառապես կենսաթոշակն ու նպաստն է: Վարվող տնտեսական քաղաքականությունը կարո՞ղ է էլ ավելի վատթարացնել մարդկանց սոցիալական վիճակը: «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը: Դրա վառ օրինակը հարկային քաղաքականությունն է փոքր ու միջին բիզնեսում: Վերջինս, զրկվելով իր եկամտից, լրացնելու է աղքատների կամ չունևորների շարքերը: Երբ գործող կառավարությունը տնտեսական քաղաքականություն է իրականացնում, պետք է հաշվի առնի դրա սոցիալական հետևանքները, որը, ցավոք, չի անում: Իրավիճակն էլ ավելի է սրվում, հատկապես այս տարի դա ակնհայտ է փոքր ու միջին բիզնեսի պարագայում: Նրանց և՛ հարկերն են ավելացել, և՛ շրջանառությունն է նվազել, չեն կարողանում խոշորների հետ մրցակցել: Դրան գումարած՝ նաև ռուս ռելոկանտների «փողերն» են կրճատվել Հայաստանի տնտեսության մեջ, դա ևս իր ազդեցությունն է ունեցել: Առհասարակ, պետությունն իր սոցիալական խնդիրը չի կարող միայն սոցիալական գործիքներով լուծել, պետք է փորձի լուծել նաև տնտեսական գործիքներով։ Սոցիալական գործիքներով պետք է լուծի այն դեպքում, երբ տնտեսական գործիքները դեռ հասանելի չեն մարդկանց, կամ այս կամ այն պատճառով խնդիր կա»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6