Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ: Ի տարբերություն ուժային բլոկի այլ դեմքերի, ովքեր փորձված գործ քողարկողներ/թաղողներ են, վերջինս ակնհայտ ապօրինություններն ու այլանդակությունները շատ անտաղանդ ձևով «սվաղելու» փորձեր արեց, սակայն ակնհայտ մնաց «պրյոմի» տակ:
Անփորձությունն էլ իրենն արեց: Քննչականի ղեկավարը իր համար դեռ չի ֆիքսել «մանյովրի»` իրեն վերևից իջեցված/թույլատրված դաշտը և կոծկելու/ֆռցնելու թեման այնքան թափթփված էր անում, որ նույնիսկ քպ-ական սեկտորում էր ծիծաղ առաջացնում:
Ինչ խոսք նոր կամ զարմանալի բան չի եղել. զեկուցողները գալիս էին ամբիոնի մոտ ոչ թե հանրությանը հաշվետու լինելու, այլ արդարացնելու իրենց նշանակումը ու «իրավական» հիմնավորում ապահովելու իշխանության խոշտանգումների, բռնության և բռնապետական քաղաքականությանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



