Եթե մեր սերունդը կարողանա իր երեխաներին՝ մեր ապագա սերնդին, գոնե անվտանգ երկիր ու պետություն ժառանգել, ապա այս նոր սերունդը իսկապես կկառուցի մեր երազանքների Հայաստանը․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տարբեր առիթներով շփվելով մեր երիտասարդների ու երեխաների հետ՝ կարող եմ փաստել, որ մենք ունենք իսկապես տաղանդավոր, բազմակողմանի զարգացած և ինքնակրթությամբ զբաղվող նոր սերունդ։ Եվ եթե մեր սերունդը կարողանա իր երեխաներին՝ մեր ապագա սերնդին, գոնե անվտանգ երկիր ու պետություն ժառանգել, ապա վստահ եմ, որ այս նոր սերունդը իսկապես կկառուցի մեր երազանքների Հայաստանը։

Շատ ուրախ եմ և ներքուստ բավարարված, որ որպես ժողովուրդ ունենք այսպիսի արժեքավոր սերունդ։ Հաճախ մենք չափից դուրս ենք քննադատում նոր սերնդին, բայց պետք է հասկանանք, որ կյանքն արմատապես փոխվել է. այն, ինչ իմ հասակակիցներին տարօրինակ է թվում, նոր սերնդի համար արդեն կյանքի իրականություն է։
Եվ մեզ՝ որպես ավագ սերունդ, պետք է ոգեշնչի այն փաստը, որ նոր սերունդը հատուկ ուշադրություն է դարձնում կրթությանը, նրանցից շատերը նաև խորապես կապված են Հայաստանի ու հայրենիքի գաղափարի հետ և իսկապես ուզում են կառուցել ամուր ու բարգավաճ Հայաստան։
Դե ուրեմն, սիրելի երիտասարդնե՛ր, հիշե՛ք.
Կոտրվել չկա,
Հանձնվել չկա,
Հիասթափվել չկա։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...