Լոս Անջելեսում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է ամենագնացին, հրդեհ է բռնկվել, կա 1 զոհ, 32 վիրավոր
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկ մարդ զոհվել է և տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ կիրակի վաղ առավոտյան զբոսաշրջային ավտոբուսը վթարի է ենթարկվել մեծ Լոս Անջելեսի շրջանում, հայտնում է NBC News-ը։
Ավտոբուսը բախվել է ամենագնացին, որը, Լոս Անջելեսի շրջանի հրշեջ ծառայության տվյալներով, փրկարարների ժամանման պահին ամբողջությամբ բոցերի մեջ է եղել։ Երեսուներկու մարդ հոսպիտալացվել է, նրանցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային ծառայության սպա Զաքարի Սալազարը KTLA 5-ին հայտնել է, որ ամենագնացի վարորդը զոհվել է՝ մնալով մեքենայի մեջ փակված այն բանից հետո, երբ այն այրվել է։
Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխված 32 մարդկանցից 26-ը ստացել են թեթև վնասվածքներ։ Ավտոբուսում գտնվող մարդկանց մոտ կեսը չի տուժել, իսկ 31 մարդ կարողացել է լքել դեպքի վայրն առանց բժշկական օգնության։
Թեև կրակը չի տարածվել զբոսաշրջային ավտոբուսի վրա, KTLA 5-ը հայտնել է, որ ավտոբուսը մնացել է կոտրված դիմապակիով և առջևի հատվածի լուրջ վնասվածքներով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































