«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։
Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոց։
Վրաերթից հետո «Range Rover»-ը բախվել է բազալտե եզրաքարին, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը ու երկաթե ինչ-որ տաղավար, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































