Թրամփը Ռուբիոյի հետ մերձավորարևելյան շրջագայության կմեկնի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահը մայիսի 13-ից 16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար և ԱՄԷ։ Այս մասին հայտնել են Սպիտակ տանից:
Ինչպես հայտնում է Axios պորտալը, Թրամփը մտադիր է Սաուդյան Արաբիայում գտնվելու ընթացքում հանդիպում կազմակերպել պետությունների ղեկավարների հետ։ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարները, որոնք բացի Սաուդյան Արաբիայից ներառում են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն և Օմանը, կարող են մասնակցել միջոցառմանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հրավերով: Սպասվում է, որ հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։
Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կուղեցկի Դոնալդ Թրամփին այդ ուղևորության ընթացքում:
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 11-14-ը կուղեկցի նախագահ Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիա և Կատար, որտեղ նախագահը կձգտի ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի գործընկերների միջև»,- ասվում է փաստաթղթում։
«Այնուհետև պետքարտուղար Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Անթալիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ քննարկելու դաշինքի անվտանգության առաջնահերթությունները, այդ թվում՝ պաշտպանական ներդրումների ավելացումը և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































