Շարմազանովը՝ Զուրաբյանին. մեզ դասեր մի´ տվեք
POLITICSԱյսօր վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հորդորեց չմեկնաբանել պատգամավորների ելույթները: Շարմազանովը արձագանքեց. «Մեզ դասեր մի´ տվեք: Դուք դրա ո´չ իրավունքը, ո´չ էլ կարողությունը չունեք»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել կառավարության ներկայացրած՝ վարկ վերցնելու ծրագրին:
«Եթե մի բան կա, որ չի կարելի քաղաքականացնել, սա խնդրում եմ՝ փոխանցեք Գալուստ Սահակյանին, դա մաթեմատիկան է: Եզրակացությունը չի անցել, և այս քննարկումը տեղի է ունենում օրենքի խախտումով»,- եզրափակեց նա:
Լիլիթ Լալայան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



