Հայաստանում այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով
ECONOMICS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով: Մտահոգիչ է նաև այն փաստը, որ բանջարեղենի և մրգի գները բարձրացել են նաև այս տարվա մարտի համեմատ, այսինքն` շարունակվող գնաճ ունենք սննդի ոլորտում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Պաշտոնական թվերով Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդը աղքատ է, ով իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի վրա, այդ թվում` բանջարեղեն գնելու համար, որի գները երկնիշ թվերով աճում են: Հետևաբար, աղքատությունը էլ ավելի է սրվում: Իսկ բանջարեղենի և մրգի գնաճի հիմնական պատճառը ձախողված գյուղատնտեսական քաղաքականությունն է, որը շտապ վերանայման կարիք ունի: Ուշագրավ է նաև այն փաստ, որը Հայաստանում արտադրվող մի շարք բանջարեղենների գները կտրուկ աճել են, մասնավորապես` հայաստանցիների կողմից շատ սպառվող կարտոֆիլի գինը աճել է 47%, վարունգինը` 16,6%, խնձորինը` 16,4%, ելակինը` 23,7%, և այլն»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































