Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist
ANALYSIS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
The Economist-ի կողմից կազմված վարկանիշի համաձայն, որը ներառում է 193 երկիր, Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում։
2023 թվականի տվյալներով՝ Վրաստանում կյանքի միջին տևողությունը 74.5 տարի է, կրթական հաստատություններում կրթության միջին տևողությունը՝ 16.8 տարի, իսկ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը գերազանցում է 20,753 դոլարը։ Երկիրը զբաղեցնում է 57-րդ տեղը։
Հայաստանը ցուցակում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ կյանքի միջին տևողությամբ 75.7 տարի, կրթական հաստատություններում կրթության միջին տևողությամբ՝ 14.4 տարի և մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտով՝ 20,221 դոլար։
Ադրբեջանը զբաղեցրել է 81-րդ տեղը։ Ըստ վարկանիշային աղյուսակի՝ այստեղ կյանքի միջին տևողությունը 74.4 տարի է, կրթական հաստատություններում կրթության միջին տևողությունը՝ 12.9 տարի, իսկ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը՝ 20,668 դոլար։
Թուրքիան զբաղեցրել է 51-րդ տեղը, Ռուսաստանը՝ 64-րդը, իսկ Իրանը՝ 75-րդը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































