Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ․ «ՀայաՔվե»
BLOG0 տարի առաջ այս օրն ամրագրվեց նացիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակը, հաղթանակ, որը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի մեծագույն ճիգի շնորհիվ՝ հարյուր հազարավոր հայորդիների կյանքի գնով։
33 տարի առաջ այս օրը նշանավորվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայ ժողովրդի կերտած փայլուն հաղթանակներից մեկով՝ Շուշիի ազատագրմամբ։ 32 տարի առաջ էլ հիմնադրվեց հայրենապաշտպան նշանավոր կառույցը՝ Երկրապահ կամավորականների միությունը։
Ինչպես Արցախյան պատերազմները, այնպես էլ Մեծ Հայրենականը հայ ժողովուրդը մղել է նորից չցեղասպանվելու համար։ Այս դասը մենք լավ պիտի սերտենք՝ տեսնելով ընդլայնված Եռաբլուրը, հայաթափված Արցախը և ալիևյան վարչակարգի ցեղասպան ձեռնարկումների շարունակությունը։
Այսօր մենք առավել քան հաստատակամ ենք մեր պապերի, հայրերի ու եղբայրների արյան գինն արժևորելու, կենսունակ պետություն կերտելու և արցախցի մեր հայրենակիցների անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու հարցերում։ Բռնազավթված Արցախում այսօր Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակին ու զոհերին նվիրված հուշարձանները ոչնչացնող Բաքվի բռնապետական վարչակարգին հայ ժողովրդի ազգային իշխանությունները խիստ պատասխանատվության են ենթարկելու։
• Մենք շարունակելու ենք մատաղ սերնդին Հունան Ավետիսյանի, Նելսոն Ստեփանյանի, Թաթուլ Կրպեյանի, Մոնթե Մելքոնյանի և մեր բազմաթիվ այլ հերոսների կերպարներով դաստիարակելը։
Հայ ժողովրդին իր պատմական հիշողությունից ու ազգային ինքնությունից անհնար է զրկել։ Հայ ժողովրդի հաղթանակները ոչ ոք չի կարող խլել։ Փա՛ռք հաղթանակներ կերտած մեր հերոսներին։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



