Նավթի գինը հինգշաբթի բարձրանում է. Brent-ի մեկ բարելն արժե 61,5 դոլար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հինգշաբթի առավոտյան նավթի գինը բարձրանում է՝ վերականգնելով նախորդ օրվա կորուստները։
Brent տեսակի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 61,5 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,38 դոլարով (0,62 տոկոս) գերազանցում է նախորդ աճուրդների փակման ցուցանիշը։ Չորեքշաբթի այս պայմանագրերն էժանացել են 1,03 դոլարով (1,66 տոկոս )՝ հասնելով 61,12 դոլարի մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում այս անգամ թանկացել են 0,44 դոլարով (0,76 տոկոս)՝ հասնելով 58,51 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց գինը նվազել է 1,02 դոլարով (1,73 տոկոս )՝ մեկ բարելի դիմաց հասնելով 58,07 դոլարի։




















































