Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի համեմատ, 2025 թվականին պետական բյուջեից տարածքների վարձակալության նպատակով հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով կամ 21.8%-ով։
Այս մասին տեղեկացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն:
- 2023թ.՝ 20 պետական մարմնի աշխատանքային գործունեության համար տրամադրվել է 563,126,500 դրամ, որի շրջանակում վարձակալվել է 54,729 քմ և 0.8 հա մակերեսներով անշարժ գույք,
- 2024թ.՝ 19 պետական մարմնի համար՝ 492,480,800 դրամ, 52,928 քմ և 0.3 հա մակերեսներով անշարժ գույք,
- 2025թ.՝ 17 պետական մարմնի համար՝ 439,930,400 դրամ, 26,719.2 քմ մակերեսներով անշարժ գույք։
Կոմիտեն շարունակաբար միջոցներ է ձեռնարկում պետական մարմինների կողմից ոչ պետական տարածքների վարձակալությունը հնարավորինս նվազեցնելու և դրանք պետական սեփականություն հանդիսացող տարածքներով փոխարինելու ուղղությամբ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026



