Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
SOCIETY
Կոնվերս Բանկը ներդնում է ֆինանսավորման նոր պրոդուկտ կանանց համար՝ կանանց ներգրավվածությունը բիզնեսում ամրապնդելու և կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսների աճը խթանելու նպատակով:
«Կանայք զգալի տնտեսական ներուժ ունեն Հայաստանում: Women In Business վարկատեսակի ներդրմամբ Բանկն առաջարկում է ոչ միայն մրցունակ պայմաններ, այլև խորհրդատվություն՝ աջակցելով կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսի առողջացմանն ու զարգացմանը, ինչը կարող է նոր խթան դառնալ նաև երկրի տնտեսության զարգացման համար: Ըստ այդմ, ֆինանսավորման միջոցները կարող են ուղղվել հիմնական միջոցների ձեռքբերմանը, շրջանառու միջոցների համալրմանը և կրեդիտորական պարտքի մարմանը»,- ասել են Կոնվերս Բանկում:
Women In Business-ի շրջանակում վարկավորման գումարը 1-250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ (ԱՄՆ դոլար, Եվրո), ժամկետը՝ մինչև 120 ամիս:
Բացի մրցունակ տոկոսադրույքից, Women In Business-ով վարկավորում ստացած հաճախորդները կօգտվեն նաև հավելյալ առավելություններից.
-Վարկային արձակուրդ՝ տարեկան մեկ անգամ,
-Արտարժույթի փոխարկում «Converse Markets» հարթակում։
Պրոդուկտի մանրամասները՝ https://conversebank.am/hy/WomeninBusiness/, 0105112111
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




















































