Անհեթեթ կլիներ մտածել, որ հնարավոր է սեպ խրել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև. Վենս
INTERNATIONAL NEWS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը չորեքշաբթի Վաշինգտոնում Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ առաջվա պես համարում է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան դեռևս նույն թիմում են, և «անհեթեթ» կլինի մտածել, որ հնարավոր է սեպ խրել երկու վաղեմի դաշնակիցների միջև, հաղորդում է Reuters-ը։
Միաժամանակ, Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան չափազանց ընտելացել են վերջին 20 տարիների անվտանգության իրավիճակին, որը բավարար չէ առաջիկա 20 տարիների համար։
«Եվրոպական և ամերիկյան մշակույթները շատ սերտորեն կապված են, և միշտ կապված կլինեն։ Եվ ես կարծում եմ՝ բացարձակապես ծիծաղելի է մտածել, որ երբևէ հնարավոր է սեպ խրել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև»,-նշել է Վենսը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































