Բարելան և Մխիթարյանը պետք է ցուցադրեն իրենց լավագույն որակները, գործեն ավելի արագ և համարձակ․ Կապելոն խորհուրդներ է տվել Ինտերին
SPORT
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն իր դիտարկումներն ու խորհուրդներն է ներկայացրել այն մասին, թե ինչպես կարող է «Ինտերը» դիմակայել «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։
«Չնայած վնասվածքներին՝ կարծում եմ՝ Ինձագին պետք է ավելին պահանջի կիսապաշտպանությունից, հատկապես՝ Չալհանօղլուից։ Նա, Բարելան և Մխիթարյանը պետք է ցուցադրեն իրենց լավագույն որակները, գործեն ավելի արագ և համարձակ, հակառակ դեպքում գնդակը կհայտնվի «Բարսելոնայի» մոտ։
Հուսով եմ, որ եթե խաղը հավասարակշռված լինի, «Ինտերը» չի փակվի այնպես, ինչպես «Բավարիայի» դեմ հանդիպման վերջին 20 րոպեներին, քանի որ Յամալի նման խաղացողի դեմ դա ինքնասպանություն կլինի»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































