ՍԱՏՄ ղեկավարը ոչ միայն «sms» ստացավ, այլև նրան մեղադրանք է առաջադրվել. «Փաստ»
SOCIETY
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռևս մարտի 27-ին մենք տեղեկացրել էինք, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիել յանը, որն այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 11ին, ինչպես նաև նրա հետ «եկած» թիմը, հատկապես ղեկավար կազմը, այսպես կոչված, «ճամպրուկային» տրամադրության մեջ են և սպասում են, որ ամեն պահի կարող են «sms» ստանալ:
Նշել էինք այն դժգոհությունները, որոնք կան Դանիել յանից ու իր թիմից, միևնույն ժամանակ, տեղերից ստանալով ահազանգեր, որ, չնայած ՍԱՏՄ-ի կարիքների համար բենզինի անհրաժեշտ քանակ ձեռք է բերվել, մարզերում ՍԱՏՄ տեսուչները բենզին չեն ստանում և իրենց հաշվին են լիցքավորում մեքենաներն ու մեկնում ծառայության: ՍԱՏՄ-ից, ի պատասխան, պարզապես նշել էին. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի կարիքների համար ձեռք է բերվել 25000 լիտր բենզին և 1500 լիտր դիզելային վառելիք։ Առաջիկայում նախատեսվում է 2025 թվականի համար ձեռք բերել ևս 36000 լիտր բենզին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ Տեսչական մարմնի գործունեությունն իրականացնելու նպատակով ծառայողական մեքենաների շահագործման համար ներկայումս առկա է բավարար քանակությամբ վառելիք»:
Օրերս պարզվեց, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիել յանն, ի վերջո, իր հասանելիք «sms»-ը ստացել է, այսինքն՝ ազատվել է աշխատանքից: Ավելին, երեկ էլ պարզվեց, որ նա ձերբակալվել է «ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով»։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































