ՉԼ․ «Ինտեր» - «Բարսելոնա» եւ ՊՍԺ - «Արսենալ» հանդիպման մրցավարները
SPORT
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՈՒԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների մրցավարներին։
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հանդիպումը կսպասարի Լեհաստանի մրցավարական խումբը Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ։ Նրան եզրերում կօգնեն Տոմաշ Լիստկեւիչն ու Ադամ Կուպսիկը։ Չորրորդ պաշտոնյան է Պավել Ռաչկովսկին։ VAR-ի մրցավարներն են հոլանդացիներ Դենիս Հիգլերը եւ Փոլ վան Բոկելը։
«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատասխան խաղում կընդունի Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալին»։
Այս հանդիպումը կսպասարկի Գերմանիայի մրցավարական խումբը Ֆելիքս Ցվայերի գլխավորությամբ։ Նրա օգնականները կլինեն Ռոբերտ Կեմպտերը եւ Կրիստիան Դիցը։ Չորրորդ պաշտոնյան է Հարմ Օսմերսը։ VAR-ի մրցավարներն են գերմանացիներ Բաստիան Դանկերտը եւ Բենջամին Բրանդը։
ՊՍԺ - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































