Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Արցախյան պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհած Դավիթ Սարապյանը` Դևը, փետրվարի 4-ին կդառնար 50 տարեկան

SOCIETY

 Արցախյան պատերազմի մարտիկ, Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը մասնակցած, իսկ Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում զոհված Դավիթ Սարապյանը` Դևը, փետրվարի 4-ին կդառնար 50 տարեկան: Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, ծառայակից մյուս ընկերների, ծանոթների, բարեկամների կողմից բարձր գնահատականի արժանացած Դավիթ Սարապյանին բնութագրում են որպես առնական ու ուժեղ անձնավորության, ով ուներ նուրբ ու փխրուն հոգի: Դավիթ Սարապյանի կյանքի չբացահայտված դրվագների, գրական գործունեության մասին պատմող «Դև. կյանքը, պայքարը, ստեղծագործությունը» գրքի հեղինակ, լրագրող Էվելինա Մելքումյանը«Արմենպրես»-ի հետ զրույցում հատկապես խոսեց Դևի գրելու շնորհի մասին:

Տասը տարի առաջ հրատարկված գիրքը, որտեղ ներառված են նաև Դավիթ Սարապյանի ստեղծագործությունները, ըստ հեղինակի, նոր կյանք տվեց ազատամարտիկին` հետաքրքրություն առաջացնելով ինչպես ավագ սերնդի գրողների, այնպես էլ երիտասարդների շրջանում:

Դավիթ Սարապյանը` Դևը, ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Երևանում, ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը Երևանի գլխավոր ճարտարապետն էր 1960-ականներին, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական, առաջին կիբեռնետիկներից մեկը։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցնավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1984-ի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝  Խմ ելնիցկու մարզում։ 1985-ի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Աշխատել է որպես ռեժիսոր, գրել «300 վայրկյան» վիպակը։

1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում է կռվել։ Մասնակցել է Շահումյան շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։ Զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլու ր զինվորական պանթեոնում։ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում (Ձերժինսկի) բացվել է Դավիթ Սարապյանի անունը կրող դասարանը։ (Աղբյուրը` Վիքիպեդիա)

Էվելինա Մելքումյանի խոսքով` Դավիթ Սարապյանն օժված էր գրական տաղանդով ու արդեն դպրոցական տարիներին գրում էր գեղեցիկ քնարական բանաստեղծություններ, հումորային պատմվածքներ, որոնք թեթև էին և ուրախ: Նրա ստեղծագործությունները դաջվում են հիշողության մեջ, կարդացվում մեկ շնչով` շնորհիվ կենդանի խոսքի, գրելաձևի պարզության ու անկաշկանդ ոճի: «Լուրջ աշխատանք է նրա «300 վայրկյան» վեպը, որն իր ընթերցողին գրավում է լարված սյուժեով, հերոսների կրքերով ու հուզումներով: Այդ վեպը հետագայում նա վերածում է սցենարի, որը բարձր գնահատականի է արժանանու մ կինոգետների կողմից: Ամենակարևորը, որ այն հաստատվել Օդեսայի կինոստուդիայում նկարահանելու համար, բայց պատերազմ գնալու պատճառով գործն ընդհատվել է»,-ասաց զրուցակիցը:

Գրքի բաժիններից մեկը Էվելինա Մելքումյանը վերնագրել է «Նուրբ հոգու տեր հերոսը», որտեղ պատմվում է Դավիթ Սարապյանի, այն միջավայրի մասին, որում նա մեծացել է, տրվում է կյանքի բարդ խճանկարը, ներկայացվում են նրան ճանաչողների հիշողությունները: «Նա առնական էր, ֆիզիկապես ուժեղ, տղամարդկային, հոգով հզոր, գեղեցիկ կազմվածքով, բայց դրա հետ մեկտեղ ուներ չափազանց  նուրբ, կարեկից, պոետիկ հոգի: Նա շատ սիրում էր բնությունը, ծաղիկները»:

Գրիք հեղինակի դիտարկմամբ` գիրքը երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել, որից հետո Դևի մասին գրվել են դիպլոմային աշխատանքներ, հոդվածներ, բանաստեղծություններ, ֆեյսբուքյան էջ է բացվել նրա անունով, միջոցառումներ են իրականացվել, որոնք շարունակական բնույթ են կրում:

Էվելինա Մելքումյանը Դավիթ Սարապյանին ճանաչել է, երբ նա 14 տարեկան էր, նրանք կիսվել են իրենց գրական ստեղծագործություններով, նրանց երկուսին էլ դասավանդել է Էդգար Դանիելյանը, ում խոսքն այն տարիներին, ըստ Մելքումյանի, արժեքավոր էր, տրված գնահատականը` նշանակալի: Բացի այդ` մեր զրուցակիցն աշխատել է Սարապյանի մայրիկի` Էմմա Սարապյանի հետ, մտերիմ է եղել այդ ընտանիքի հետ:

Ինչու են Դավիթ Սարապյանին «Դև» մականունով դիմել, Էվելինա Մելքումյանի կարծիքով` Դավիթ անվան անգլերեն հնչողության պատճառով` Դավիթ-Դեյվիդ-Դև: Ու զուգադիպել է, որ հայերենում դևն այլ նշանակություն ունի: «Բայց մի բան էլ: Մայրը պատմում էր, որ նա սովետական մուլֆիլմն էր սիրում (հավանաբար` խոսքը Ռոբերտ Սահակյանցի «Խոսող ձուկը» մուլտֆիլմի մասին է, հեղ.) ու, երբ զանգում էր տուն, մայրը պատասխանում էր ու ասում` ով է, Դավիթ Սարապյանն էլ պատասխանում էր` այդ ես եմ, քո բարի Դևը»,-պատմեց Մելքումյանը:

Մի անգամ էլ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանին է ասել` «փաստորեն դու էլ ես ինձ նման Դև»:

Էվելինա Մելքումյանը նաև տեղեկացրեց, որ ազատամարտիկի 50-ամյակի առիթով գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը կազմակերպել է միջոցոռում` բարձր գնահատելով Դավիթ Սարապյանի անձն ու գործունեությունը:

«Դավիթն անմիջապես աչքի ընկավ։ Բարձրահասակ, ինտելեգենտ, ներկայանալի։ Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը։ Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում։ Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը։ Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք։ Օժտված էր մարտական ու մարդկային հազվագյուտ հատկություններով։ Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները։ Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի։ Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ։ Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն»։ Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)
«Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ։ Նրա հերոսական մահը ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»։ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank