Հյուսթոնում ընտանեկան երեկույթի ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել՝ 14 մարդ
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն մեկ մարդ զոհվել և շուրջ 14-ը վիրավորվել են կիրակի օրը ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած խնջույքի ժամանակ, հայտնում է Associated Press-ը։
Հյուսթոնի ոստիկանական վարչությունը սկսել է զանգեր ստանալ Հյուսթոնի հարավ-արևելքում արձակված կրակոցների մասին հաղորդումներով, ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետի օգնական Պատրիցիա Կանտուն։
Ըստ նրա, ոստիկանները մի քանի րոպե անց ժամանել են դեպքի վայր և տան շրջակայքում բազմաթիվ վիրավորների հայտնաբերել։
Միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան խնջույքի ժամանակ, երբ չհրավիրված հյուրին խնդրել են հեռանալ։ Ենթադրաբար, այդ անձն է կրակ բացել, ինչը պատասխան հրաձգություն է առաջացրել այլ մարդկանց կողմից, պատմել է Կանտուն։ Հյուսթոնի հրշեջ ծառայությունն արձագանքել է, և հաստատվել է, որ առնվազն մեկ մարդ զոհվել է։
Կանտուի վկայությամբ, մի քանի մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատվել է, որոշ տուժածներ ինքնուրույն են տեղափոխվել տեղի հիվանդանոցներ։
Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու, բայց վստահ չէ, որ հրաձգության մեջ կասկածվողը գտնվում է կալանքի տակ։ Հետաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































