Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից և փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Խաղաղության և հանգստության մթնոլորտը վերջին բանն են, որ Իսրայելը ցանկանում է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ սիրիացի ժողովուրդն ինքն է որոշում իր ապագան և այն, որ երկրում ձևավորվում են միասնություն և ամբողջականություն:
Այդ իսկ պատճառով նա փորձում է նոր կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել՝ հրահրելով Սիրիայում որոշ խմբերի։ Իսրայելը, որը չի վարանում խաթարել իրավիճակը տարածաշրջանում, նաև շատ մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության և նրա ձեռք բերած հաջողություններով»,- ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ «բոլորը պետք է ձգտեն նոր Սիրիա կառուցել՝ հիմնված միասնության ու տարածքային ամբողջականության վրա»։
«Իսրայելական սադրանքները խոստանում են միայն արյուն, արցունքներ և մահ: Այսօրվա Սիրիան բարեկեցիկ ապագայի բանաձև է: Ինչպես մենք միշտ հայտարարել ենք, մենք թույլ չենք տա, որ մեր հարևան Սիրիան ներքաշվի նոր հակամարտության մեջ», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































