Տեղի ունեցավ Գերմանահայկական մշակութային օրերի 10-րդ հոբելյանական մեկնարկը
POLITICS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 2-ին Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանը հայ արվեստագետների կերպարվեստի ցուցահանդեսի բացմամբ տեղի ունեցավ Գերմանահայկական մշակութային օրերի 10-րդ հոբելյանական մեկնարկը: Միջոցառումը, որին մասնակցում էին բազմաթիվ արվեստագետներ և արվեստասերներ, Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ՀԵՄԱ-ի և վերջինիս ղեկավար Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Լիխտենբերգ շրջանի ղեկավար Մարտին Շեֆերը։
Ցուցահանդեսը արվեստասերներին ներկայացրեց բեռլինաբնակ նկարիչ Արչի Գալենցը, իսկ հայկական գոբելենի արվեստը ներկայացրեց Հայաստանից հրավիրված մասնագետ Անուշ Եղիազարյանը։
Գերմանահայկական մշակութային օրերի 10-րդ հոբելյանն, ի թիվս այլ աջակիցների, անցկացվում է նաև ՀՀ դեսպանության հովանավորությամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































