4-րդ դասարանի աշակերտը դաժան ծեծի է ենթարկել ուսուցչուհուն՝ նկարտողության համար (տեսանյութ)
VIDEOՄոսկվայի թիվ 1228 դպրոցում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ 4-րդ դասարանի աշակերտը դաժան ծեծի է ենթարկել ուսուցչուհուն՝ ի պատասխան նրա նկատողության։ Տղան վազելով ներս է մտել դասարան՝ երկաթյա ձողը ձեռքին ու հարձակվել է 28-ամյա դասղեկի՝ Օլգա Վասիչկինայի վրա ու սկսել ծեծել նրան։
«Սաշան աղմկում էր, բոլորին խանգարում, եւ նրան դասարանից դուրս հրավիրեցին։ Հետո նա ներս մտավ, սկսեց վիրավորել ուսուցչուհուն ու ծեծել նրան»,- պատմել են աշակերտները։ Դասասենյակի մոտով անցնող բարձր դասարանցիներից մեկը փորձել է պաշտպանել ուսուցչուհուն, սակայն Սաշան հարձակվել է նաեւ նրա վրա ու սկսել կծել նրան։ Երեխային հանգստացնելու համար ստիպված մի քանի ուսուցիչներ են միջամտել։
Պարզվում է, Սաշան խնդիրներ սկսել է առաջացնել դեռ մեկ տարի առաջ։ Դասարանի ծնողները տնօրենին խնդրել են նրան այլ դասարան տեղափոխել կամ ընդհանրապես՝ հեռացնել դպրոցից, քանի որ տղան անընդհատ ծեծել է համադասարանցիներին։ Այսօր արդեն իրավիճակն ավելի լուրջ է, տղային, ամենայն հավանականությամբ, կհեռացնեն դպրոցից, սակայն նրա պահվածքը դրանից չի փոխվելու։



