Հայաստանը 1.7 անգամ կրճատել է դեղձի մատակարարումները Ռուսաստան
ECONOMICS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեղձի և նեկտարինի ամենամեծ քանակն անցյալ տարի Ռուսաստան է եկել Թուրքիայից՝ 161,7 հազար տոննա՝ 159,6 միլիոն դոլար արժողությամբ, գրում է Prime-ը։ Հաջորդն Ուզբեկստանն էր, որը մատակարարել էր այդ մրգերի 86,6 հազար տոննա՝ 80 միլիոն դոլարով, և Ադրբեջանը՝ 54,8 հազար տոննա՝ 67,1 միլիոն դոլարով։
Առաջատար հնգյակը եզրափակել են Վրաստանը՝ 22.2 հազար տոննա (26.3 միլիոն դոլար) և Չինաստանը՝ 17.9 հազար տոննա (20 միլիոն դոլար):
Առաջին տասնյակում են եղել նաև Ղազախստանը (6,4 հազար տոննա), Սերբիան (3,3 հազար), Հայաստանը (2,8 հազար), Չիլին (1,8 հազար) և Նիդեռլանդները (1,1 հազար):
2023 թվականի համեմատ մատակարարումներն ամենաշատն ավելացրել է Տաջիկստանը՝ 3.1 անգամ։ Հայաստանը 1.7 անգամ կրճատել է Ռուսաստան դեղձի մատակարարումը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































