Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Շնորհավորում եմ մեր՝ քարից հաց քամող աշխատավոր դասին, այսօր նրանք են գահավիժող պետությունը դեռևս կանգուն պահում»

SOCIETY

Մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի օր: Աշխատող ու արարող մարդն է պետության հիմքում: Նրանով է պետությունն ուժեղ, կայուն ու զարգացող: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հավելում է՝ աշխատող և արարող մարդը պետության ողնաշարն է: «Իր աշխատանքով և ստեղծած բարիքով կառուցում է պետության ողնաշարը: Ժամանակին արժևորվում էր դա և՛ աշխատանքի արժանապատիվ վարձատրության չափով, և՛ աշխատողի իրապես արժևորման եղանակով՝ ղեկավարության հարգանքից մինչև պետական ուշադրություն, հոգատարություն ու հարգանք: Այժմ դա բավականին նվազել է: Օրինակ՝ պետությունը, կարծես, իր գլխավոր ֆունկցիայից շեղվել է, իր գլխավոր պարտականությունը՝ մարդկանց համար արդարացի աշխատանք ստեղծելու և արժանապատիվ վարձատրությամբ աշխատանքով ապահովելու ֆունկցիան չի կատարվում: Կառավարությունն իր պարտականությունների տիրույթից դուրս է թողնում այս ամենը, և պարտականությունը գցում է մարդկանց վրա: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է: Սա ոչ այլ ինչ է, քան կառավարության կամ կառավարության անդամների պատասխանատվությունից խուսափում արժանապատիվ աշխատատեղ ստեղծելու առումով: Ասել էր նաև՝ ցածր աշխատավարձերը ձեր վատ կրթության արդյունքն են: Այնինչ մեր իրականության մեջ ունենք երկու և ավելի մասնագիտություն ունեցող մարդիկ, ովքեր օրվա մեջ 12 ժամ և ավելի աշխատում են, բայց նույն բարձրաստիճան պետական պաշտոնյաների (ընդ որում՝ կիսագրագետ) աշխատավարձի նույնիսկ կեսը չեն ստանում: Այսօր 187 հազար մարդ գործազուրկ է, փնտրում է աշխատանք և չի գտնում: 950 000-ից ավելի մարդ էլ աշխատուժից դուրս է գտնվում և նրանց համար ընդհանրապես աշխատանքի առաջարկ գոյություն չունի։ Իսկ մնացած աշխատավոր հատվածը չի ստանում արժանապատիվ աշխատավարձ և չի կարողանում նույնիսկ առօրյա ծախսերը հոգալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ոլորտում շատ են նաև խնդիրները: Ոմանք կարծիք են հայտնում, որ անվերահսկելի է մասնավոր հատվածը, մյուսները պնդում են, որ օրենսդրությունը համապարփակ չէ, երրորդներն էլ հիշեցնում են՝ մարդիկ հարմարվում են աշխատանքային վատ պայմաններին, քանի որ չեն ցանկանում զրկվել աշխատանքից, որն իրենց ապրուստի միակ միջոցն է: Հնարավո՞ր է ոլորտում հասնել համակարգային լուծումների: «Հնարավոր է շատ հեշտ և արագ լուծումներ գտնել բոլոր խնդիրների պարագայում: Գործատուն միայն պետությունը չէ, գործատուները տարբեր են՝ կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ և այլն, բայց պետության խնդիրն է օրենքների միջոցով ստեղծել բարենպաստ աշխատանքային միջավայր ու դաշտ, որպեսզի բոլորը պարտադիր ենթարկվեն դրան: Երբ ասում ենք, որ պետությունը կամ կառավարությունը պատասխանատու է արդարացի աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձի համար, հենց միջավայրի ստեղծման, կառուցման առումով ենք ասում: Դրան հնարավոր է հասնել և՛ օրենքների, և՛ սոցիալ-տնտեսական բարենպաստ միջավայր ստեղծելու պայմաններում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ վերջում նախաձեռնության ղեկավարն իր բարեմաղթանքի խոսքն է ուղղում աշխատավոր հայ մարդուն: «Պետք է արժևորենք հայ աշխատավորին, ոգեշնչենք և ասենք, որ առաջիկայում նրանք պարտադիր արժանանալու են և՛ արժանապատիվ վարձատրության, և՛ արդար աշխատանքի, և՛, իհարկե, մեծարման ու գնահատման, ինչն այսօր չկա: Առիթից օգտվելով` շնորհավորում եմ մեր՝ քարից հաց քամող աշխատավոր դասին: Այսօր նրանք են գահավիժող պետությունը դեռևս կանգուն պահում: Մաղթում եմ համբերատարություն, տոկունություն, բեղմնավոր աշխատանք և սպասեն՝ մինչև առաջիկայում լինեն լավ և դրական փոփոխություններ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Լուսինե Առաքելյան

 

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience