43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում
SOCIETY
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և արդեն ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոնողական աշխատանքների արդյունքում Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ՝ քարերի մոտ, հայտնաբերվել է որոնվող կնոջ դին։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել կիրճից և մոտեցրել դիատարին։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, պարզվում է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Էդիտա Գ.-ն է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































