Պահանջում ենք պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ Չախոյանի դեպքի մասին
POLITICS«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը խորը մտահոգությամբ և վրդովմունքով արձագանքում է Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած անթույլատրելի դեպքին, որի ընթացքում ակտիվիստ Արթուր Չախոյանը պետական աշխատողների կողմից խմբակային ծեծի է ենթարկվել ։ Համացանցում տարածված տեսանյութերում պարզ երևում է, որ բռնության գործադրմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Նոր Նորքի թաղապետը։
Մենք խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ պետական կառույցներում և պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Պաշտոնյաների նման վարքագիծը ոչ միայն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, այլև լուրջ սպառնալիք է քաղաքացու ազատ կամարտահայտման և արժանապատվության իրավունքին։
Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ արևմտյան ժողովրդավար կողմնորոշմամբ հանդես եկող քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները գաղափար անգամ չունեն ժողովրդավարության մասին և կիլոմետրերով հեռու են իրենց գովերգած արժեքներից։
Պահանջում ենք անաչառ և լիարժեք քննություն, մեղավորների պատժում և պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական։
Բռնությունը տեղ չունի մեր հասարակությունում։
Հասարակական վերահսկողությունն ու ժողովրդավարության ամրապնդումը սկսվում են այն պահից, երբ նման դեպքերը արժանանում են կոշտ արձագանքի և վճռական դատապարտման։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



