Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ 2025 թվականի հունիսի 5-ից 7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր և հավելել է, որ անհամբեր սպասում է հաջորդ տարի Թբիլիսիում կայանալիք Հայաստանի մշակույթի օրերին։
«Ուրախ եմ, որ այս տարվա հունիսի 5-ից 7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր։ Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ տարի Թբիլիսիում կայանալիք հայկական մշակույթի օրերին, որոնք կրկին կցուցադրեն հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը, ավանդույթները և ժամանակակից նվաճումները»,-նշել է Վրաստանի նախագահը։
Կավելաշվիլիի դիտարկմամբ՝ երկու երկրների եզակի ավանդույթների և պատմության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը հայ և վրաց ժողովուրդներին միավորող հիմնական արժեքներն են․ «Պետական ինքնիշխանության, ազգային ինքնության և մշակութային յուրահատկության պաշտպանությունը մեր երկրների գլխավոր առաջնահերթությունն են»։
Վրաստանի նախագահի խոսքով՝ հայ-վրացական օրինակելի և դարավոր բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը երկու երկրներին ամուր հիմք են տալիս առկա յուրահատուկ հարաբերությունների հետագա զարգացման համար։




















































