Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ադրբեջանցի պատվիրակներին իրենց տեղը ցույց տվեց.Պողոս Ստամբուլյան
BLOGՊողոս Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. Դասեր ՄԱԿ- ստեղծումից» միջազգային սիմպոզիումի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը մնալով իր «բարձրության» վրա հաշվի չէր առել, որ այնտեղ մասնակցում են նաեւ իրական հայեր, ովքեր թույլ չեն տա փոխել ճշմարտությունն ու ներկայացնել աշխարհին մի բան որը իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Իհարկե ես այլ վարքագիծ չէի էլ կարող սպասել ադրբեջանցիներից, սակայն մյուս կողմից էլ չեմ մեղադրում, քանի որ վերջին տարիների ընթացքում նրանք սովոր են տեսնել միայն անողնաշար ու կքած քաղաքական գործիչների, ովքեր կամ ամեն բան անում են նրանց սրտով, կամ շողոքորթում են` խաղաղություն մուրալով։
Երեկ փաստացի հայկական պատվիրակները թարս ապտակ հասցրեցին ադրբեջանցիներին ցույց տալով որ հայերը պայքարում են իրենց ինքնության համար եւ խոսում բոլոր այն մարշալների ու հերոսների մասին որոնց ծննդավայրն այսօր հայաթափված է։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ադրբեջանցի պատվիրակներին իրենց տեղը ցույց տվեց քանի որ ոչ վաղ անցյալում իրապես թշնամի երկրի գործողությունները ոչ այլ ինչ էին ,քան ֆաշիզմի դրսևորում 120.000 խաղաղ բնակչության դեմ։
Երեկվանից մենք ականատեսն ենք լինում որ Հայաստանից դուրս մեր հայ պատվիրակները անկախ կուսակցական եւ քաղաքական հայացքներից, համախմբվել ու սատկացրել են ադրբեջանցի պատվիրակներին, ինչը մեզ` հայերիս պետք է ազդակ լինի, որ երբ մենք համախմբվում ենք թշնամին լռում է։
Վառ օրինակ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի եւ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գործելաոճը Մոսկվայում։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



