Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի վարչապետ Մարկ Քառնին նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «փորձում է կոտրել կանադացիներին, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա դառնալ Կանադայի տերը». Քառնին այս մասին ասել է իր հաղթական ելույթում այն բանից հետո, երբ լիբերալները հաղթել են դաշնային ընտրություններում:
Քառնին ընդգծել է, որ պետք է պատրաստվել «վատթարին», ոչ թե հուսալ որ լավ կլինի։
«Ինչպես ես ամիսներ շարունակ զգուշացրել եմ, Ամերիկան ուզում է մեր հողը, մեր ջուրը, մեր պաշարները, մեր երկիրը», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ դրանք «պարապ սպառնալիքներ» չեն:
«Նախագահ Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա մեր տերը դառնալ: Դա երբեք, երբեք չի լինի։ Բայց մենք նաև պետք է գիտակցենք այն իրողությունը, որ մեր աշխարհը հիմնովին փոխվել է»,- ասել է նա:
Քառնին խոստացել է, այնուամենայնիվ, հանդիպել Թրամփի հետ՝ չնայած ճգնաժամին և փորձել հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը։
«Երբ ես նստեմ նախագահ Թրամփի հետ, դա կլինի երկու ինքնիշխան պետությունների միջև ապագա տնտեսական և ռազմավարական հարաբերությունների քննարկում», - ընդգծել է նա:




















































