ՀԱԿ-ում ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու հարց դեռ չեն քննարկել
POLITICSԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը դեռևս չի քննարկել պետաիրավական հանձնաժողովին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մենք խմբակցությունում այդ հարցը դեռ չենք քննարկել: Դրա համար դեռ ժամա նակ ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զուրաբյանը:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում այնքան էլ շատ ժամանակ չկա, Զուրաբյանը պատասխանեց. «Ընդունեցի ի գիտություն»: Հարցին, այնուամենայնիվ, այդ հարցը քննարկելու են խմբակցությունում, Զուրաբյանն ասաց. «Ամենայն հավանականությամբ, այո»:
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի անդամները Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների մասին դիմումները հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը:



