Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Իսկ ինչո՞վ է մյուսներից տարբերվում ռուսական բիլիարդը, և ի՞նչ կապ ունի դրա հետ Պետրոս Առաջինը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դարերի ընթացքում բիլիարդը շրջել է աշխարհով մեկ՝ գրավելով տարբեր ժողովուրդների սրտերը, դառնալով ամենասիրելի մարզաձևերից մեկը: Այսօր կան խաղի մի քանի հիմնական տեսակներ, որոնցից մի քանիսն արդեն ներկայացրել ենք: Հերթականը գրպանային՝ լուզային բիլիարդի ռուսական (բուրգ) տեսակն է, որն սկսել է զարգանալ Ռուսական կայսրությունում դեռ 18-րդ դարում։ Ներկայում ռուսական բիլիարդը նախկին ԽՍՀՄ տարածքում ամենահայտնի բիլիարդի ամենատարածված տեսակն է։ Խաղի հիմնական առանձնահատկությունը մեծ գնդերի օգտագործումն է, որոնք աննշան են փոքր գրպանիկներից, ինչն ավելի է դժվարացնում խաղը: Խաղային գնդերը սովորաբար սպիտակ են և համարակալված 1-ից 15-ը: Հարվածային գունդը դեղին կամ կարմիր է:

Ռուսաստանում բիլիարդը հայտնվել է 18րդ դարի սկզբին Պետրոս I-ի օրոք։ Լինելով Հոլանդիայում և ծանոթանալով այդ խաղին՝ Պետրոս I-ը պատվիրել է իր համար բիլիարդի սեղան, և այդ խաղը դարձել է նրա սիրելի զբաղմունքը։ Հետևելով ցարի օրինակին՝ նրա վստահելի անձինք նույնպես սկսել են իրենց տներում բիլիարդի սեղաններ ունենալ։ 1718 թվականի հրամանագրով ցարը փաստացի օրինականացրել է բիլիարդը՝ ի տարբերություն թղթախաղի, որն այն ժամանակ արգելված էր։ Որոշ ժամանակ անց բիլիարդն արագորեն հաստատվել է ազնվական կալվածքներում, պալատներում և տարբեր ակումբներում։ Հետո բիլիարդն էլ ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել կայսրուհի Աննա Իվանովնայի օրոք, որը գրեթե ամեն օր էր բիլիարդ խաղում: 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին բիլիարդը դարձել է ազնվականության զբաղմունքի պարտադիր ատրիբուտ։ Աստիճանաբար խաղը հասանելի է դարձել ոչ միայն արիստոկրատիայի, սպաների և «բարձր հասարակության» ներկայացուցիչների, այլ նաև առևտրականների և «հասարակ» ժողովրդի համար։

Բիլիարդի սեղանների ձևերն ու չափերը բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել։ Սկզբում դրանք քառակուսի էին, ինչը անհարմար էր խաղացողների համար: Հետագայում հիմք ընդունվեց մոտավորապես կողմերի՝ 1:2 հարաբերակցությամբ ուղղանկյունը, իսկ գրպանների թիվը ութից նվազեցվեց վեցի։ Ռուսական բիլիարդի էվոլ յուցիայի հիմնական տարբերությունը եղել է նրա վերոնշյալ բարդությունը, որը պահանջել է հարվածի բարձր ճշգրտություն։ Եթե ամերիկյան բիլիարդում գնդերի չափերը շատ ավելի փոքր են, քան գրպանիկի բնի շառավիղը, ապա ռուսական բուրգում դրանք գրեթե նույնն են, և գունդը ընկնում է ներս միայն շատ ճշգրիտ հարվածի շնորհիվ: Ռուսական բիլիարդի կանոնների մասին առաջին անգամ գրվել է 1853 թվականին, և դրա հեղինակը Բակաստովն էր, որն առաջին հերթին առաջնորդվել էր Ֆրայբերգի ստեղծագործություններով։ Հետագայում խաղի տեսական մասում իր ներդրումն է ունեցել նաև Անատոլի Լեմանը։ Նրա աշխատանքում կանոնները եղել են հստակ կառուցված և համակարգված: Այնուամենայնիվ, այդ կանոնները զգալիորեն տարբերվում էին այսօր կիրառվող կանոններից։

Ներկայում ռուսական բիլիարդն ունի 4 տարատեսակ.

–Ազատ բուրգ (ամերիկանկա): Կարելի է հարվածել ցանկացած գնդի: Միավոր է բերում և՛ հարվածային գնդի, և՛ թիրախային գնդի՝ գրպանիկ ընկնելը, հաղթում է նա, ով խփում է 8 գունդ:

–Համակցված բուրգ: Ընդհանուր առմամբ, խաղը նման է ամերիկանկային, բայց կան տարբերություններ։

–Դինամիկ բուրգ (Նևսկայա, Պիտերսկայա): Նույնն է՝ մի քանի նրբերանգներով:

–Դասական բուրգ: Հաղթողը որոշվում է հարվածային գնդով գրպանիկները լցրած թիրախային գնդերի շնորհիվ վաստակած միավորների քանակով: Դասական բուրգի մյուս կարևոր հատկանիշը պատվիրված հարվածների կատարումն է, խաղացողը պետք է նախապես հայտարարի, թե ինչ է ուզում անել:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards