Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն պատմություն է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը, բայց քննարկումները՝ մեզ համար կարևոր հարցի շուրջ իշխանության որդեգրած քաղաքականության մասին, շարունակվում են: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ եթե հետ գնանք մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, որոշ հատվածներ կային, որոնք կարծում էին՝ չարժե այդքան շատ խոսել Ցեղասպանության մասին: «Բայց դա ավելի շատ մոդայիկ, ժամանակակից լինելու ինչ-որ արտահայտության ձև էր: Դա գերակշռող չէր, բնականաբար, քաղաքական գիծ չէր դառնում, որովհետև բոլոր նախորդ իշխանությունները, մի քիչ շատ, մի քիչ ավելի քիչ, բայց առաջ էին տանում Ցեղասպանության ճանաչման օրակարգը: Բացատրությունն էլ շատ պարզ էր, որ դա մեզ պետք է՝ որպես անվտանգության երաշխավորության բաղկացուցիչ մաս ու ևս մի երաշխիք, որ չի կրկնվի: Հիմնականում քաղաքական իմաստով սա է խնդիրը, որ Թուրքիան միշտ մի քիչ ճնշված վիճակում էր միջազգային հանրության կողմից: Պարբերաբար այդ թեման արծարծելով՝ հասնում էին նրան, որ տարբեր երկրներ ճանաչում էին Ցեղասպանությունը: Այսօրվա վիճակով Փաշինյանը մի քիչ ավելի շատ է զարգացրել այդ թեզը, դարձրել այն արտաքին քաղաքական, որովհետև դա մտնում է իր այն կոնցեպտի մեջ, որ Հայաստանը պետք է լինի Թուրքիայի ու Ադրբեջանի հավատարիմ բարեկամը և այլն, փոխի արտաքին քաղաքականության վեկտորը, որ ամեն ինչում մեղավոր են ռուսները: Ցեղասպանության հարցն էլ է դրա հետ կապում, ասում՝ ինչո՞ւ 1939 թվականին ռուսները չէին ճանաչում, իսկ 1953 թվականին ճանաչեցին: Չնայած նույն Փաշինյանը լավ գիտի, որ Ցեղասպանության եզրույթը 1939 թվականին չկար, որ Ցեղասպանությունը ճանաչող բոլոր երկրներն էլ, բնականաբար, իրենց շահերից են ելնում, ուղղակի պետք է այդ հարցը միշտ «տաք» պահել, բարձրացնել: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և շատ այլ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որովհետև այդ հարցը եղել է օրակարգում, և երբ հարմար պահ է եղել, ճանաչել են: Ոչ մի արտառոց բան չկա, որ մեկը ճանաչել է 1950, մյուսը՝ 1960 թվականին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Նշում է՝ Փաշինյանն այս ամենը շատ լավ է հասկանում, բայց այս ամենը նրա արտաքին քաղաքականության ծիրի մեջ է՝ հնարավորինս գոհացնել Թուրքիային և Ադրբեջանին, որ իրեն հանգիստ թողնեն: «Այսինքն, այդ հարցը չշեշտադրել, փորձել կասկածի հատիկներ գցել հասարակության մեջ, որ բոլորը սկսեն մտածել, թե ո՞վ է մեղավոր և այլն: Ամեն ինչ կախված է մարդուց, եթե ցանկանաս ինչ-որ հարցերում միշտ մեղադրել ուրիշներին, կարող ես մեղադրել: Սա է իր գիծն ու նպատակը: Միշտ նեղանում են, ասում, որ չեն ուրանում Ցեղասպանությունը, նեղացած կեցվածք ընդունում: Ճիշտ են ասում՝ այս պահին չեն ուրանում, չեն ասում՝ չի եղել: Բայց իրենց հետագիծը նայելով՝ նույնն Արցախի մասով էր տեղի ունենում: Ամբիոնից Նիկոլը գոռում էր՝ ինձ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, ինչպե՞ս կարող են այդ հարցում ինձ մեղադրել: Հետո Արցախը հանձնեց, պրծավ, ասում է՝ ոչինչ չեմ բանակցել, ընդհանրապես տեղյակ չեմ եղել, թե ինչ է եղել: Սրանք իր խոսքերն են , երբ իրեն մեղադրում էին: Այս գծի մեջ են: Բայց, ի տարբերություն Արցախի, հույս, վստահություն ունենանք, որ այս հարցում այդ գիծը մինչև վերջ չի շարունակվի, հասարակությունը թույլ չի տա, որ այդ գիծը հասնի նույն հանգրվանին, ինչ եղավ Արցախի հետ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հարվածում են ազգն իրար կապող երկու սյուներին՝ Արցախյան հիմնահարցին, որ վերադարձրեց հաղթանակելու մեր ձգտումը, և Հայոց ցեղասպանության հարցին, երբ ցավը և «այլևս երբեքի» գաղափարը մեզ միավորեց: «Ինչո՞վ են կարևոր այդ երկու կետերը:

Դրանք Հայաստանի պետականության հիմքում, ինքնության մեջ դրված կարևորագույն հարցերն են, որոնցով նաև կշիռ ունեինք միջազգային հանրությունում, բեմահարթակում: Մինչև Նիկոլի սիրած «ոչ բռնի հեղափոխությունը» Հայաստանը գործոն էր, ու Հայաստանի հետ հաշվի էին նստում, Հայաստանին օգնում էին, այդ երկու գործոնն էր հիմքում՝ Արցախի և Ցեղասպանության ճանաչման հարցերը: Դա կապիտալիզացվում էր, Հայաստանին հուսալի գործընկեր համարելով՝ նախագծեր էին իրականացվում: Օրինակ՝ Իրան-Հայաստան գազամուղը, Նիկոլենք կերազեին նման մի գործարք անել, բացի ասֆալտապատումից: Դա անուղղակի հետևանք է, որ պետությանդ հարգում են, պետությունդ կշիռ ունի: Դրա համար նման մեծ նախագծեր էին անում, ոչ թե, ասենք, լուսավորություն անցկացնում փողոցում և գլուխ գովում: Հիմա պետությունը թուլացել է, այդ երկու գործոններից իրենք, այսպես ասած, հրաժարվում են, ուզում են Հայաստանը դարձնել ինչ-որ միջանկյալ պետություն Թուրքիայի և Ադրբեջանի արանքում: Այս է պատճառը, որ փորձում են այս երկու հարցերը չեզոքացնել: Ընդ որում, հիշեցնենք, որ այս երկու հարցերը հնարովի հարցեր չեն: Օրերս ասացին, որ Թրամփը Ցեղասպանությունը կոչել է Մեծ եղեռն և այլն, Պուտինը ոչինչ չի ասել: Բայց նույն այդ մարդիկ ոչինչ չեն ասում այն մասին, որ 2015 թվականին և՛ Պուտինն է եկել Հայաստան, և՛ Օլանդը Ֆրանսիայից, և՛ Սերբիայի նախագահը, և՛ բազմաթիվ երկրների ղեկավարներ: Սա վկայությունն է պետության հեղինակության, կշռի, բացվող հնարավորությունների: Իսկ հիմա դրա մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է»,-հավելում է վերլուծաբանը:

Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես են տեղի տալիս իշխանության ներկայացուցիչների նյարդերն այդ թեմաներն արծարծելիս: Իսկ գուցե հիմքում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացնե՞րն են, օրինակ՝ Գյումրիում և Փարաքարում փաստացի իշխանական ղեկավար չունենալու փաստը և այն հավաստումը, որ աստիճանաբար էլ ավելի են կորցնում իրենց՝ առանց այդ էլ փոքր ընտրազանգվածը: «Թալանը հետ բերելու և նախկիններին պատժելու» թեզն այլևս չի ազդում հանրության լայն զանգվածների վրա: «Հերթական ընտրությունները 2026 թվականին են, ու դեռ հարց է, թե մինչ դա ինչ զարգացումներ կլինեն՝ կախված ընդդիմության գործելակերպից, միջազգային իրավիճակից և այլն: Բնական է, որ իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որն օբյեկտիվ տվյալների վրա է հիմնվում: Երևանում Տիգրան Ավինյանը մի կերպ դարձավ քաղաքապետ, Գյումրիում դա չկարողացան անել, ավելի վաղ Վանաձորում չկարողացան նույնն անել, ընտրված քաղաքապետը հայտնվեց բանտում, Սյունիքում ընդդիմադիր հակումներ ունեցող քաղաքապետեր են հիմնականում: Սրան գումարենք վերջին տարիների իրադարձությունները՝ ամենակարևորից՝ Արցախի կորստից սկսյալ, վերջացրած ամենապարզ թանկացումներով: Բնականաբար, հասկանում են, որ վիճակը լավ չէ: Դրանով են բացատրվում իրենց կտրուկ արձագանքները բոլոր հարցերին: Եթե դիտարկենք Փաշինյանի արձագանքը, այն բավականին հետաքրքիր է: Վերջերս նա շատ ակտիվ է և խոսում է բոլոր թեմաներով՝ սկսած նրանից, թե ով պետք է երեխաներին դաստիարակի, ինչպես պետք է հարստանալ, ինչից ասես խոսում է: Փակ միջոցառումներ է անցկացնում իր կողմնակիցների հետ, չգիտես ինչու՝ «Կրթվելը նորաձև է» միջոցառումները փակ են: Դա ցույց է տալիս, որ չեն ուզում շատ պատասխանատու բաներ ասել: Կարծես նա էլ է անհանգիստ, ուզում է ինչ-որ բան արած լինել: Կարծում եմ, որ դա թիմի վրա էլ է ազդում: Օբյեկտիվ պայմաններում իրենց դժվար է լինելու վերարտադրվել՝ անկախ նրանից՝ ընտրություններով, թե ընտրություններից առաջ հնարավոր գործընթացներով»,-ասում է մեր զրուցակիցը:

Արդյոք սրան գումարվո՞ւմ է նաև ճնշումը դրսից: «Ընդհանուր իրավիճակն է ազդում: Իրենց թեզերը քայքայվում են, երբ առճակատումը շատ ուժեղ է, իրենց ավելի հեշտ է խաղալ: Օրինակ՝ հակառուսականության թեման այդքան զարգացվում էր, հիմա տեսնում են, որ Ամերիկան և Ռուսաստանը փորձում են իրար հետ լուծումներ գտնել, այսինքն՝ չեն կարող հույսը դնել նրա վրա, որ ամբողջ Արևմուտքը կանգնած է Փաշինյանի թիկունքին զուտ նրա համար, որ նա և իր թիմը հակառուսականության գծի վրա են, ՀԱՊԿ-ի դեմ գործողություններ է անում, սիրաշահում եվրոպացիներին: Տեսնում է, որ դա արդեն ազդեցություն չունի, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսությունն ազդում է աշխարհաքաղաքական պրոցեսների վրա: Դա էլ է խարխլում իրենց դիրքերը, հենարանը: Գիտենք, որ իրենց ամենահիմնական հենարաններից մեկը «սորոսականությունն է»: Զգում ենք, որ այդ թևն էլ է թուլացել: Մարդկանց վերաբերմունքն է փոխվում, որովհետև տեսնում են, որ խոսքերի տակ ոչինչ չկա, միայն երկիրն է թուլանում: Իրենց մոտ կա այն անհանգստությունը, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6