Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Հայերը և հույները նորից ու նորից գտնում են վերածնման ճանապարհը. ՀՀ դեսպան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ՝ Աթենքի «Ակրոպոլիս» թատրոնում տեղի ունեցած կենտրոնական քաղաքական ձեռնարկի ընթացքում՝ ընդգծելով, որ պատմությունը ցույց է տվել՝ «հայ ժողովուրդը, ինչպես և արյունակից եղբայրներ հույները, նորից ու նորից գտնում են վերածնման ճանապարհը։ Մեր հիշողությունը զենք չէ, այլ զարթոնքի աղբյուր»։Այդ մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում նշել է. ««Սրբազան հայր, հոգևոր հայրեր, Հունաստանի խորհրդարանի և կառավարության արժանավոր ներկայացուցիչներ, ուժային կառույցների բարեկամներ, տեղական ինքնակառավարման կառույցների հարգարժան աշխատակիցներ, դիվանագետներ, Հունաստանի հայ համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ, տիկնայք և պարոնայք,

Ապրիլի 24-ից ի վեր Հայաստանում, Հունաստանի բազմաթիվ քաղաքներում, աշխարհի տարբեր անկյուններում հիշատակվում է Օսմանյան կայսրությունում Երիտթուրք ղեկավարության կողմից ծրագրավորված և իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը, հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում՝ քաղաքական, համայնքային, մշակութային։ Քաղաքական առաջնորդները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հայտարարություններով։ Չեմ կարող չհիշատակել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոստանտինոս Տասուլասի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի, քաղաքական գործիչների, խորհրդարանի գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, ինչպես մեր համար եղբայրական Հունաստանի վարչապետն է արդարացիորեն նկատում, «հույն և հայ ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն Ճշմարտության, Արժանապատվության և Արդարության»։

Ամեն անգամ Հայոց ցեղասպանության հիշատակին անդրադառնալիս կարևոր եմ համարում անդրադառնալ մի քանի հանգամանքների, որոնց մեր ամենօրյա աշխատանքում առաջնային համարելու պարագայում ցեղասպանության կանխարգելման պայքարում գուցե և կունենանք առաջընթաց։

Նախ, անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով պայքարել ցեղասպանության ժխտողականության դեմ։ Ժխտողականությունն արտահայտվում է տարբեր ձևերով ու մեթոդներով, նպատակը մեկն է՝ ժխտել Հայոց կամ այլ ցեղասպանությունները։ Ժխտողականության դեմ պայքարը ինչպես միջազգային ատյաններում ընդունված տարբեր բանաձևերում է արտահայտվում, այնպես էլ ազգային օրենսդրություններում, մասնավորապես, ժխտողականության քրեականացման բանաձևերով։ Հունաստանն այս իմաստով այն քիչ երկրներից է, որը Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ընդունել, դատապարտել և պետական մակարդակով հիշատակում է, այլ նաև քրեականացրել է Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների ժխտողականությունը։

Երկրորդ, ցեղասպանության կանխարգելման պայքարի հաջողության գրավականներից մեկը ցեղասպանության դասավանդման արմատավորումն է ոչ միայն համալսարանական, այլ նաև միջնակարգ կրթական հաստատություններում։ Փորձի բերումով ես հանդիպել եմ դեպքերի, երբ 20 -րդ դարի ցեղասպանությունները հավասար ուշադրության չեն արժանանում դպրոցների դասավանդման ծրագրերում, եթե չասեմ, որ հաճախ Հայոց ցեղասպանության, հույների և ասորիների ցեղասպանության մասին դասավանդումը շատ երկրների դասավանդման ծրագրերից ուղղակի բացակայում է։ Տեղեկացվածության պակասը նվազեցնում է հասարակությունների դիմադրողականությունը այլ տեղերից ներմուծվող ապատեղեկատվական հոսքերի նկատմամբ, որը ժխտողականության հետ միասին կարող է պարունակել նաև այլատյացություն ցեղասպանության ենթարկված էթնոսների նկատմամբ։

Երրորդ հանգամանքը Հայոց ցեղասպանութան և այլ ցեղասպանությունների հիշատակման օրերն են։ Այդ օրերին մենք հիշատակի տուրք ենք մատուցում անմեղ զոհերին։ 2015 թվականին նրանք սրբադասվեցին Հայ Առաքելական եկեղեցու կողմից։ Ընդհանրապես, բոլոր ցեղասպանությունների զոհերն են անմեղ, և հիշատակի տուրքը ամենաքիչն է, ինչ յուրաքանչյուր իրեն քաղաքակիրթ համարող ժողովուրդ և քաղաքացի պարտավոր է անել։ Այդ կերպ բարձրացվում է նաև տեղեկացվածությունը տեղի ունեցած սարսափելի ոճիրների վերաբերյալ։ Իսկ տեղեկացվածության բարձրացումը իր հերթին նպաստում է հասարակությանը առավել պատրաստ լինել նման հնարավոր ողբերգական զարգացումներին ընդառաջ, վաղ զգուշացման բոլոր ազդակներն օգտագործել և կանխել նորանոր ցեղասպանությունները։ Որքան համընդհանուր լինեն հիշատակի միջոցառումները, այդքան մարդկանց գիտակցության մեջ կարմատավորվի արդեն կատարվածը և հույս կարթնանա, որ նոր ցեղասպանությունները կարող են կանխվել։

Հայոց ցեղասպանության պարագայում բոլոր վերը հիշատակված հանգամանքները՝ ցեղասպանության ժխտողականության մերժումը, դասավանդումը և ցեղասպանության օրվա համընդհանուր հիշատակումը, գործի են դրված Հունաստանում, և դա ամենևին պատահական չէ։ Հունաստանը առաջին երկրներից մեկն է եղել, որտեղ դեռևս 1895-1896 թթ. Համիդյան ջարդերի ժամանակ զգալի թվով հայ գաղթականներ են ապաստան գտնում: Իսկ 1915-1923 թթ. հույներն ու հայերը համատեղ ինքնապաշտպանական մարտեր են մղել Տրապիզոնում, Սամսունում և այլ վայրերում: Բազմաթիվ հայեր ցեղասպանության տարիներին ապաստան են գտել հույների տներում, հայ երեխաները՝ հույն ուղղափառ եկեղեցու հաստատություններում: Այս համատեքստում այսօր կցանկանայի հարգանքի տուրք մատուցել հույն հոգևորական, 1913-1923 թթ. Տրապիզոնի մետրոպոլիտ Խրիզանթոս Ֆիլիպիդիսին, ով 1915-1916 թթ. հանդես է եկել հայերի պաշտպանությամբ, hայ-հունական դաշինք ստեղծելու ջանքեր է գործադրել։ Նա նաև 1920 թ. հունական պատվիրակության կազմում Երևանում մասնակցել է Հայաստանի կառավարության հետ բանակցություններին՝ հայ-հունական համադաշնություն ստեղծելու ուղղությամբ։ Իհարկե, ոգեշնչող էին նախորդ օրն Հունաստանի գործադիր իշխանության ղեկավարի խոսքերը ջարդերից Հունաստանում ապաստան գտած մեր սիրելի հայրենակիցների վերաբերյալ, որ «նրանք դարձան մեր, այսինքն` Հունաստանի, ազգային հյուսվածքի մի մասը և հասարակության ստեղծագործական թևը»։

Ամփոփելով խոսքս, կցանկանայի ընդգծել, որ ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործոնն, իհարկե, վերջին հաշվով դիմացկուն հասարակություն կառուցելն է՝ վստահելի բարեկամներով։ Հայաստանի համար նման բարեկամ է հանդիսանում Հունաստանը։ Պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը, ինչպես և արյունակից եղբայրներ հույները, նորից ու նորից գտնում են վերածնման ճանապարհը։ Մեր հիշողությունը զենք չէ, այլ զարթոնքի աղբյուր։ Հենց այդ հիշողությամբ ու համախմբվածությամբ միայն մեզ կհաջողվի պաշտպանել պատմական ճշմարտությունն ու արժանապատվությունը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities