Ուշագնաց եղավ 3 հոգի, Ռուբեն Եսայանի ինքնազգացողությունը վատացավ. կայացավ «Մшրդшuպшնը ես եմ» գրքի շնորհանդեսը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 28-ին կայացավ գրող, բլոգեր Ռուբեն Եսայանի նոր՝ «Մարդասպանը ես եմ» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսից հետո Ռուբեն Եսայանն ինստագրամյան իր էջում կիսվել է լուսանկարներով ու տպավորություններով:
«Կարճ ասեմ. երեկ գրքի շնորհանդես էր, որի ընթացքում՝
Վերջացավ 2 գրիչ
Ուշագնաց եղավ 3 հոգի
Մակագրության ընթացքում մարդկանց հոսքից իմ ինքնազգացողությունը վատացավ ու ստիպված նորից տեղափոխվեցինք դուրս, որպեսզի էնտեղ շարունակեմ մակագրել:
Շնորհակալ եմ, որ այս տանջալից, բայց սպասված օրվա ընթացքում ինձ հետ էիք»,- գրել է Ռուբեն Եսայանը:
Շնորհանդեսից հետո, կարճ ժամանակ անց, իրենց տպավորություններով կիսվել են նաև ընթերցողները:
Հիշեցնենք՝ Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքն ամենաշատ վաճառված գիրքն էր 2023 թվականին:
2025 թվականին գրողը պատրաստվում է գրքի ֆիլմն էկրանավորել:




















































