Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտարարել է Իրանի խորհրդարանի առողջապահության և բժշկական ծառայությունների հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջամալյանը:
Նրա խոսքով, ինչպես մեջբերում է ԻԼՆԱ գործակալությունը, այս պահին դատաբժշկական վարչությունում «մահացածների 36 դի կա»։ Պատգամավորը նաև մատնանշեց, որ նրանցից շատերը մնում են անհայտ, ինչը անհնարին է դարձնում անհայտ կորածների թիվը որոշելը։ Ջամալյանը չի բացառում նաեւ, որ նավահանգստի տարածքում դեռ կարող են լինել մահացածների դիեր։ Խորհրդարանականի խոսքով՝ 240 տուժած մնում է հիվանդանոցներում, նրանցից 5-ի վիճակը ծանր է։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



