Ի՞նչ բիզնես է սկսել Լիլի Հովերը և ո՞ւմ հովանավորությամբ
LIFE «Ի՞նչ եղանակ է սպասվում վաղը, լսե՞լ ես` ինչ է ասել Լիլի Հովերը». ահա այսպիսի արտահայտություններ եմ լսում հաճախ, երբ մարդիկ լսում և վստահում են Լիլիի հայտնած եղանակի կանխատեսումներին: Հաղորդավարուհուն հյուրընկալեցինք BlogNews.am-ի խմբագրությունում, իսկ զրույցի ընթացքում նա պատմեց իր նոր բիզնեսի, անձնական կյանքի, արված վիրահատության և այլ հետաքրքիր թեմաների մասին:
- Յուրաքանչյուր հեռուստատեսություն ունի եղանակի տեսության իր մեկնաբանը, բայց Ձեր ֆենոմենը լրիվ այլ է: Ի՞նչն է դրա հիմնական գաղտնիքը՝ Ձեր արտաքին տե՞սքը, թե՞ մատուցման տարբերակը:
- Գիտեք, կարծում եմ, համակրանքի հարց է, բայց ես դրա համար շատ-շատ եմ աշխատել, որովհետև երբ նոր էի սկսել վարել եղանակի տեսությունը, բազմիցս խոստովանել եմ, որ գրեթե ոչինչ չգիտեի դրա մասին, և ոչ մի տեղեկություն չկար համացանցում, թե ինչպես է տեղական եղանակը մատուցվում, իհարկե ես հիշում եմ՝ շատ վաղուց Անժելիկա Հովհաննիսյան անունով մեկնաբան կար, ինքս նրան համակրում էի և հիշում, թե ինչպես էր մեկնաբանում, բայց, ցավոք, ես ոչ մի տեսանյութ չկարողացա գտնել նրանից: Որոշեցի ստեղծել իմը և ուրախ եմ, որ դա սիրվեց: Իհարկե լավ է, որ այդ վիճակից ինձ դուրս հանեց «Հիդրոմեդ» ծառայության օթերևութաբան Գագիկ Սուրենյանը, ով բարեխղճորեն դիմացավ իմ անսպառ զանգերին։ Մինչ օրս էլ զանգում եմ, քանի որ չեմ սիրում եթերում լինել չիմացած նյութով:

Շարունակությունը՝ այստեղ
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



