ԱՄՆ-ը կարող է վերսկսել երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ․ Axios
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մասնավոր խորհրդակցություններ է անցկացնում փորձագետների հետ ԿԺԴՀ-ի հետ երկխոսության հնարավոր վերսկսման հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը ՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային և այդ քննարկումներին ծանոթ երեք լրացուցիչ աղբյուրների։
Պարբերականի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան «տագնապալի» միջուկային առաջխաղացումներ է գրանցել այն բանից հետո, երբ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկու դրամատիկ, բայց, ի վերջո, ձախողված գագաթնաժողովներ են անցկացրել։ Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հասկացրել է, որ կցանկանար վերականգնել կապը Կիմ Չեն Ընըի հետ, և նրա ազգային անվտանգության թիմը պատրաստվում է նման սցենարի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































