ԱՄՆ-ն առաջիկա շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի ուկրաինական հակամարտության կարգավորմանը մասնակցելու վերաբերյալ․ Ռուբիո
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն այս փուլում և՛ լավատեսության հիմքեր ունի՝ կապված ուկրաինական հակամարտությունը կարգավորելուն ուղղված կողմերի ջանքերի հետ, և՛ անհանգստանալու, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մասին հայտնում է NBC-ն ։
Նա ընդգծել է, որ բանակցությունների ողջ ընթացքում խոսքը գնում է այն մասին, թե արդյոք հակամարտող կողմերն իսկապես ցանկանում են խաղաղություն, ինչպես նաև, թե որքանով են նրանք դրան մոտ 90 օրվա ջանքերից հետո։
Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը կորոշի՝ ԱՄՆ-ը կշարունակի՞ զբաղվել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմամբ, թե՞ կենտրոնանալ այլ հարցերի վրա։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր , որ «ծիծաղելի» է համարում Ուկրաինային կորցրած բոլոր տարածքները վերադարձնելու գաղափարը։
Այս ֆոնին Կրեմլը հայտնել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը ՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































