Yerevan, 31.July.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վատագույն երազում հնարավոր չէր պատկերացնել, որ անկախ Հայաստանի պետական որևէ պաշտոնյա շահարկումների առարկա կդարձնի Հայոց ցեղասպանության փաստը: Ցավով պետք է արձանագրել, որ ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս, Հայոց ցեղասպանության փաստի հիշատակման միակ միջոցառումը, կարծես, դարձավ Ջահերով երթը: Պետական մակարդակով որևէ միջոցառում չանցկացվեց, պաշտոնյաներն առհասարակ կարծես սարսափեն այս թեմայի մասին Թուրքիային ուղղված սուր դիտարկումներ անելուց: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ Հայոց ցեղասպանությունը և Արցախյան հիմնախնդիրն այն երկու թեմաներն էին, որոնց շուրջ կար ազգային միասնականություն, միակարծություն: «Դրանք ազգային գաղափարներ էին, որոնց շուրջ չկային տարակարծություններ: Ավելին, «Արցախը հայկական է և չի կարող լինել Ադրբեջանի կազմում», իսկ «1915 թվականին տեղի է ունեցել ցեղասպանություն օսմանյան Թուրքիայի կողմից, և պետք է ամեն ինչ անել դրա միջազգային ճանաչմանը հասնելու համար» թեմաների շուրջ կար գրված և չգրված տաբու: Օրինակ՝ եթե որևէ մեկը մինչև 2018 թ. այս երկու թեզերը կասկածի տակ դներ և առաջ տաներ այն կերպ, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը, միանգամից «իզգոյ» կդառնար: Այդ մարդիկ ոչ միայն չէին կարող ունենալ քաղաքական ապագա, այլ նրանց համար փողոց դուրս գալը բավականին պրոբլեմատիկ կարող էր լինել: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, երևի թե կոչվում է պետության, հանրության, քաղաքական դաշտի ու մտքի այլասերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայ ազգի բոլոր հատվածների համար այս երկու անժխտելի թեզերը կասկածի տակ դնելով կամ ժխտելով, դրա հիման վրա ուզում է կառուցել իր, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մոդելը՝ դա հակադրելով իր իսկ հնարած «պատմական Հայաստանի» մոդելին: «Ե՛վ իրական Հայաստանն է հնարել, և՛ պատմական Հայաստանը, որովհետև կա միայն հայրենիք, Հայաստան, երկիր: Դրանք միասնական գաղափարներ են: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «իրական Հայաստանն» Ալիևի հռչակած «Արևմտյան Ադրբեջանն» է: Թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մոտեցումները Հայաստանի ներկայի և ապագայի շուրջ համընկնում են, առայժմ անվան մեջ է հարցը: Եթե Ալիևը դա անվանում է «Արևմտյան Ադրբեջան», Նիկոլ Փաշինյանն այն առայժմ անվանում է «իրական Հայաստան»: Բնականաբար, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունից հանում ես Արցախի պատկանելիության, ստատուսի հարցերը, իրենց բնօրրանում ապրելու արցախցիների իրավունքը, նրանց ինքնորոշման իրավունքը, մեղմ ասած, կասկածի տակ ես դնում Հայոց ցեղասպանության փաստը և այդ խնդիրը բարձրացնելու նպատակահարմարությունը, ապա արմատախիլ ես անում Հայաստան պետությունը և առաջ բերում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը: Քեզ կասեն, թե որքան տարածք, կենսական նշանակության, գոյատևման հնարավորություններ կտան քեզ, այդքանն է քոնը, որովհետև դուք թույլ եք, տկար եք, տգետ եք: Նիկոլ Փաշինյանը գալիս ու կառավարության նիստում նույնն ասում է՝ թույլ ենք, տգետ ենք: Խնդիրն այն չէ, որ սա իր մասին է ասում, նա բոլորիս է տգետ անվանում, և ամենաաբսուրդն այն է, որ ասում է՝ մեր տգետ հալով ձեզ պետք է կրթենք: Խնդիր է նաև այն, որ քաղաքական ու տնտեսական այն էլիտան, որ նստած է կառավարությունում և խորհրդարանում, ծպտուն չի հանում՝ իրենց աթոռը պահելու մոլուցքից ելնելով»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այնքան այլասերված են հարաբերություններն այս երկրում և իշխանական համակարգում, որ ինչ-որ մեկը կարող է, իբր իր մեղավորությունը ճանաչելով, որպեսզի վաղը մարդկանցից ձայներ ստանա, «փչացնել» մնացածներին, մասնավորապես՝ կառավարության, իր խմբակցության անդամներին:

«Որևէ մեկը չի հանդգնում որևէ բառ ասել: Սա բնորոշում է ոչ միայն երկրում տիրող իրավիճակը, այլ նաև իշխանության մեջ տիրող ստրկատիրական համակարգը: Կառավարության որևէ անդամ կամ ԱԺ պատգամավոր չի կարողանում այդքան խիզախություն ունենալ և իր ներսից հանել իր ստրկատիրոջ նկատմամբ վախը»:

Բայց իշխանության ներսում ջղաձգումներ կան: Որպես վկայություն՝ պատգամավորների վարքագիծը և Նիկոլ Փաշինյանի գերէմոցիոնալ ելույթները: «Վերջին երկու տարում ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը չի կարողանում ինքնուրույն մեծամասնություն ունենալ: Որոշ դեպքերում քաղաքական անասնագողությունների, ռեպրեսիաների շնորհիվ կարողացավ աթոռին տիրանալ: Բայց միտումները ցույց են տալիս, իսկ Գյումրու ու Փարաքարի ընտրությունները դա հաստատեցին, որ «նախկինների», «թալանը վերադարձնելու» վերաբերյալ թեզերը, կամ, ինչպես ասում է դասականը, «փլեյ-լիստը», այլևս չեն աշխատում: Այն արդյունքը, որն ունենք Գյումրիում, ցույց է տալիս, որ լավ էլ «նախկին» է եկել իշխանության: Սա ցույց տվեց, որ Գյումրիում նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված թեզերն այլևս չեն աշխատում: Ստացվում է, որ մարդիկ պատրաստ են ընտրել ամենակարկառուն «նախկինին», որի նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, քան Փաշինյանի հովանավորյալներին և իր քաղաքական խմբակի բրենդի տակ հանդես եկող ցանկացած մեկին: Այս ընտրությունների արդյունքում իրենք արձանագրեցին դա: Ամենավտանգավոր արձանագրումը, որ ունեցան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը, որոնք փոխանցիկ դրոշի պես մի իշխանությունից մյուս իշխանություն են փոխանցվում, հասկանում են միտումը, որ այլևս այդ մեխանիզմը չի գործում, և շատ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը: Այդ իսկ պատճառով հիմա փորձում են ինչ-որ չափով վերադառնալ 2018 թվականից հետո առաջ քաշած թեզերից մեկին՝ ամեն ինչում մեղավոր են արցախցիները: Հիմա ո՛չ «նախկիններն» են մեղավոր, ո՛չ «թալանչիները», ո՛չ Պուտինը, ո՛չ Լուկաշենկոն և այլք, հիմա մեղավոր են այն արցախցիները, որոնք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և կապիտուլ յացիայի արդյունքում հայտնվել են Հայաստանում, այն էլ՝ էթնիկ զտման հետևանքով: Հիմա փորձում է իր 10- 12 տոկոս ընտրազանգվածին կոնսոլիդացնել հակաարցախյան տրամադրությունների, հայաստանցի-արցախցի հակապետական, հակահայկական թեզի շուրջ: Նրան չի հաջողվում ավելացնել իր ընտրազանգվածը, փորձում է գոնե եղածը պահպանել, մինչև տեսնի, թե ինչ կլինի: Ֆիքսել է, որ ընտրություններով որևէ բան անել չի կարող, իր թեզերն այլևս չեն աշխատում: Պատմականորեն վատ տրամադրված լինելով արցախցիների նկատմամբ՝ նաև շատ է վախենում կազմակերպված արցախցիներից: Այդ իսկ պատճառով ուզում է երկրում այնպիսի մթնոլորտ ձևավորել նրանց շուրջ, որ շատերը թողնեն, հեռանան Հայաստանից»,-շեշտում է քաղտեխնոլոգը:

Հանրության մեջ նաև ատելություն է տարածում, թե «արցախցիները փողի կռիվ են անում»: «Այն, որ այսօր մարդիկ թողել են իրենց տները ու եկել այստեղ, դրանում մեղավոր է Հայաստանի իշխանությունը, որի ղեկավարը 2023 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից սկսվեց ագրեսիան Արցախի նկատմամբ, հայտարարեց՝ մեզ սադրում են, որ մտնենք պատերազմի մեջ, բայց չենք մասնակցելու: Ուղղակի մեսիջ ուղարկվեց արցախցիներին, թե՝ մեր ձեռքերը լվանում ենք, մենակ եք: Ուղղակիորեն արցախցիները հանձնվեցին Ադրբեջանի յաթաղանին: Տեղի ունեցածում մեղավոր է որքան Ալիևը, նույնքան Նիկոլ Փաշինյանը: Հիմա «մուննաթ» գալ մարդկանց վրա, որոնք իրենց սոցիալական հարցերի համար են պայքարում, աբսուրդ ու ցինիզմ է, ինչը բնորոշ է այս իշխանության բոլոր ներկայացուցիչներին: Բայց Նիկոլ Փաշինյանի համար խնդիր կա: Իր էությամբ լինելով հակաարցախցի՝ հասկանում է նաև, որ արցախցիները կազմակերպված համայնք են: Կյանքն է նրանց դա ստիպել: 1988 թվականից սկսած պահում են Հայաստանի սահմանը, անվտանգային ֆորպոստն են եղել մինչև 2023 թվականը: Փաշինյանը հասկանում է՝ եթե անտեսանելի բարոյական գիծ անցնի, դա կարող է արցախցիների կազմակերպված կոնսոլիդացիայի բերել, և նրանք կարող են սոցիալական և իրենց իրավունքների համար պայքարի ծիրից տեղափոխվել ուղղակի իշխանափոխության պահանջների գոտի: Հասկանում է՝ դա կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես հասկացավ, որ Գյումրիում ընտրությունների արդյունքների բռնի վերանայումը կարող էր տրիգեր հանդիսանալ այնտեղ բավականին լուրջ պրոցեսների համար, որոնք կարող էին տեղափոխվել մայրաքաղաք: Չգիտեմ՝ հասկանում է, թե ոչ, բայց տրիգեր կարող է լինել նաև արցախցիների դեմ այս արշավը: Իշխանությունների կողմից քարոզչական ամբողջ մեքենային հրահանգված է արցախցիների դեմ հիբրիդային պատերազմ սկսել: Ամեն ինչ անում է, որ մարդիկ հեռանան նաև Հայաստանից»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage Health Fund for Children of Armenia is the Beneficiary of "The Power of One Dram" Program in JuneTeam Group, NVIDIA, and Firebird Announce a $500 Million Megaproject to Build a Regional AI Supercomputing Hub "Plain and Simple": Financial Literacy with AraratBankAmeriabank joins TOON EXPO to be held first time in MoscowIdram Participates in Panel Discussion on E-Commerce Development Cooperation