Վանաձորի քաղաքապետը ազգականից խլում է նաև նրա կողմից օգտագործվող ավտոկայանատեղին
POLITICSՎանաձորում միկտրոավտոբուսային երթուղիների մրցույթից հետո հանձնաժողովի որոշած արդյունքներով, որոնք այժմ վիճարկվում են դատարանում, քաղաքի թիվ 1 երթուղին քաղաքապետի ազգականից նրա որդու սանիկի ընկերությանն անցնելուց հետո քաղաքապետի ազգականը հիմա էլ գրություն է ստացել քաղաքապետից, որով նրան առաջարկվում է հրաժարվել շուկայի տարածքում իր կողմից վարձակալության իրավունքով օգտագործվող վճարովի ավտոկայանատեղից:
Գրության մեջ նշված պատճառաբանությունները, դրանք՝ պայմանագրի լուծման համար բավարար չլինելու հիմնավորումը և այլ մանրամասներ ներկայացված են տեսանյութում: Վանաձորի քաղաքապետի հետ կապ հաստատել չի հաջողվում, երեկվա նրա պատճառաբանությամբ հիվանդանոցում էր, ուստի մեր հարցերի պատասխանն ստանալ չկարողացանք, իսկ այսօր քաղաքապետն ընդհանրապես չի պատասխանում մեր զանգերին:
Ադրինե Թորոսյան



